May 31 2021 12:41
Banovsha Shahaliyeva
Views: 176
Հունիսի 4-ից 6-ը՝ Ադրբեջանը կընդունի Ֆորմուլա 1-ի Գրան պրին, որը կդառնա հինգերորդը երկրի պատմության մեջ: Կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով, Գրան պրին կանցկացվի առանց երկրպագուների մասնակցության: Բացի դրանից, Ֆորմուլա 1-ի Ադրբեջանի Գրան պրիի հետ կապված, «Բաքվի քաղաքային օղակով» և հարակից փողոցներով տրանսպորտի երթևեկությունը կդադարեցվի՝ այսօր կեսգիշերից մինչև հունիսի 8-ի առավոտյան 6-ը: Այս մասին հայտնում է Բաքվի տրանսպորտային գործակալությունը: Նշվում է, որ սահմանափակումների ժամանակահատվածում՝ մերձակա փողոցներով անցնող երթուղիներում երթևեկության սխեման ժամանակավորապես փոխվել է՝ հասարակական տրանսպորտին բնակչության հասանելիությունն ապահովելու համար: Քանի որ այս տարի «Ֆորմուլա 1» -ը կանցկացվի առանց հանդիսատեսի, մրցավազքի շաբաթվա ընթացքում՝ Ծովափնյա բուլվարի տարածքը չի փակվի քաղաքի բնակիչների համար:

Create Account



Log In Your Account