May 17 2018 17:03
Banovsha Shahaliyeva
Views: 11

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության պատմությունը ադրբեջանական ժողովրդի բազմադարյա պատմության ոսկե էջերից է: Այս մասին հայտարարվել է ԱԴՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված խորհրդաժողովում: 

«Այդ ժամանակաշրջանում ոչ մուսուլմանական Արևելքում խորհրդարանական հանրապետություն չկար: Առաջինը դարձավ Ադրբեջանը: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկախության հռչակագիրը կազմված էր 6 հոդվածից»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ  Ազեր Բադամովը:

Այդ հոդվածները հիմնված էին պետական անկախության, երկրի կառավարման խորհրդարանական համակարգի, հարևանների հետ խաղաղ գոյատևման, օրենքի առջև բոլոր քաղաքացիների իրավահավասարության սկզբունքների  վրա:

«Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ամենամեծ ծառայությունը աշխարհագրական հասկացությունից քաղաքականի վերածվելն էր:  Այդ պետության ժամանակ ստորագրվեց ադրբեջաներեն լեզվին, բանակին, կրթությանը և գիտությանը վերաբերող ավելի քան 350 փաստաթուղթ»,-ասել է պատմական գիտությունների դոկտոր   Անար Իսկենդերովը:

Ժամանակին արված ճիշտ քայլերից մեկն էլ Արտակարգ քննիչ հանձնաժողովի ստեղծումն էր, որը հետաքննում էր ադրբեջանցիների հանդեպ հայկական զինված կազմավորումների իրականացրած հանցագործությունները:

 

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account