Nov 09 2018 12:25
Banovsha Shahaliyeva
Views: 6

Ադրբեջանում նշում են պետական դրոշի 100-ամյակը: Այդ  դրոշի ներքո ադրբեջանցի մարզիկները հաղթանակ են տանում Օլիմպիադաներում, զինվորները իրենց սուրբ պարտքն են կատարում Հայրենիքի հանդեպ, անցկացվում են շքերթներ ու հանդիսավոր երթեր, պետական դրոշը ծածանվում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների առջև:  Նոյեմբերի 9-ին լրանում է՝ ադրբեջանական ժողովրդի ազգային սեփականությունը հանդիսացող պետական դրոշի 100-ամյակը:

«1918 թվականի մայիսի  28-ին հռչակվել է ողջ մահմեդական աշխարհում առաջին դեմոկրատական հանրապետությունը և ադրբեջանական պետության ազատության, անկախության  խորհրդանիշը՝ մեր եռագույն դրոշը առաջին անգամ ընդունվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության գոյության ժամանակաշրջանում»,-ասել է պետական դրոշի թանգարանի տնօրեն Քյոնուլ Իմամվեդիևան:

Իսկ դեռ 1918 թվականի հունիսի 21-ին ընդունվել է առաջին պետական դրոշի նախագիծը: Նախնական տեսքով այն ներկայացվել է՝ կարմիր կտորի ֆոնին պատկերված՝ սպիտակ կիսալուսնի և սպիտակ ութաթև աստղի ձևով:  Նոյեմբերի 9-ին՝ կառավարության նախագահ Ֆաթալի Խան Խոյսկիի զեկույցից հետո որոշում է ընդունվել՝ կանաչ, կարմիր ու կապույտ գույներից բաղկացած սպիտակ կիսալուսնով ու կենտրոնում ութաթև աստղով  նոր, եռագույն դրոշի հաստատման մասին:

«Մեր դրոշում կիսալուսինը մարմնավորում է արևելքի խորհրդանիշը, ութաթև աստղը, ինչպես գրվում է Ադրբեջանի հանրագիտարանում, ԱԴՀ-ի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ֆաթալի Խան Խոյսկին գրում է, որ արաբական այբուբենում Ադրբեջան բառը բաղկացած է 8 տառից:  Հենց դրա համար էլ մեր դրոշում այն ութաթև է»,-ասել է Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի աշխատակից Ուլվիյա Նիֆտալիևան:

Ադրբեջանական ժողովրդի ազգային գաղափարախոսությունը, թուրքիզմը,  առաջընթացի ձգտումը և իսլամական արժեքները արտացոլող նոր դրոշը բարձրացվել է բոլոր պետական հիմնարկություններում, արտացոլվել է պետական խորհրդանշաններում, շքանշաններում ու մեդալներում: Սակայն 1920 թվականին բոլշևիկյան օկուպացիայի արդյունքում Ադրբեջանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, ոչնչացվել են  բոլոր ատրիբուտները: Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը,  միայն ժամանակավորապես:

«Ադրբեջանական ժողովուրդը միշտ պահպանել է ազատության, միասնության այդ խորհրդանիշը և 70 անց, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ՝ այդ դրոշը վերականգնվել է, որպես պետական խորհրդանիշ: 1990 թվականի նոյեմբերի 17-ին Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի որոշմամբ՝ եռագույն դրոշը ձեռք է բերել պետական կարգավիճակ: Որոշ ժամանակ անց, 1991 թվականի փետրվարի 5-ին այն դարձել է ողջ Ադրբեջանի պետական խորհրդանիշը»,-ասել է Քյոնուլ Իմամվեդիևան:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2009 թվականի կարգադրության համաձայն, նոյեմբերի 9-ը նշվում է, որպես Ազգային դրոշի օր: Այսօր հանրապետությունում շարունակվում են պետական ատրիբուտների ժողովրդականացման վերաբերյալ միջոցառումները: Երիտասարդ սերնդին մանրամասն պատմում են դրանց պատմության ու սիմվոլիկայի մասին:

«Նման ձևաչափը հնարավորություն է տալիս երեխաներին, ավելի լավ հասկանալ ու գիտակցել, թե ինչի մասին է խոսք գնում: Չէ որ մենք հասկանում ենք, որ դասագրքերը միշտ չեն հետաքրքիր երեխաների համար և նրանք սիրում են ուսուցման առավել ինտերակտիվ ձևեր: Եվ ինչպես ցույց է տալիս  մեր փորձը, հենց նման տիպի վերաբերմունքը, այդ թվում նաև ադրբեջանական դրոշի սիմվոլիկան օգնում է երեխաներին՝ ողջ կյանքում հիշել ու սիրել իր դրոշը: Քանի որ նրանք երդվում են զինվորների հետ մեկտեղ և նույնիսկ եղել են այցեր ճակատամերձ գոտիներ, որտեղ մասնակցել են նաև երեխաները»,-նշել է  Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը:

Ադրբեջանի դրոշը մարմանվորում է ժողովրդի կողմից Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրների՝ ազատության ու անկախության մասին  երազանքներին հասնելը: Եռագույն կտորը յուրաքանչյուր ադրբեջանցու մոտ հպարտության զգացում է առաջացնում  իր Հայրենիքի, նրա պատմության հանդեպ:

«Ինձ համար ադրբեջանական դրոշը՝ հպարտության զգացում է իմ ժողովրդի համար: Մարդկային արժեքները, նվիրվածությունը, պատիվն ու արիությունը  միավորված են մեր դրոշի ներքո: Այն մեր հպարտությունն է»,-ասել է ուսանող Շամխալ Փադարովը:

«Դրոշը հանդիսանում է ամեն մի պետության անկախության խորհրդանիշը: Համարում եմ, որ յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է հպարտանա և հարգի մեր անկախության այդ խորհրդանիշը»,-ասել է ուսանողուհի Այթաջ Հասանլըն:

Այսօր յուրաքանչյուր ադրբեջանցու սուրբ պարտականությունն  է՝ պահպանել ու  պաշտպանել  ադրբեջանական եռագույնը:

 

 

 

 


Create Account



Log In Your Account