May 28 2021 10:24
Banovsha Shahaliyeva
Views: 167
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը մեր համաժողովրդական սեփականությունն է, Ադրբեջանի պատմության փառավոր էջերից մեկը: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում: «Նախքան ԱԴՀ-ի գործունեության մասին խոսելը մենք պետք է անդրադառնանք այն մարդկանց, ովքեր հիմնել են այս հանրապետությունը: Նրանք ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներ էին, որոնք հիմնականում կրթություն էին ստացել արտասահմանում: Նրանք ուզում էին իրենց երկրում կիրառել ժողովրդավարության սկզբունքները»,-ասել է ԲՊՀ-ի պատմության ամբիոնի դոցենտ Ազադ Ռզաևը: ԱԴՀ-ն Արևելքի առաջին խորհրդարանական հանրապետությունն էր: Սա նաև մուսուլմանական աշխարհի առաջին աշխարհիկ պետությունն էր: «Մեր ժողովուրդը շատ արյուն է թափել, հսկայական էներգիա է ծախսել անկախություն ձեռք բերելու, ինչպես նաև 90 –ական թվականների սկզբներին իր անկախությունը վերականգնելու համար: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը մեզ տվել է մի շարք ականավոր քաղաքական և հասարակական գործիչների, որոնց աշխատանքն ու փորձը ուղեկցել է մեզ ողջ 20-րդ դարի ընթացքում»,-ասել է պատմաբան Ռիզվան Հուսեյնովը: Ժամանակավոր կառավարության առաջին ղեկավարը դարձավ Ֆաթալի խան Խոյսկին: Իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին մայրաքաղաքը դարձավ Գյանջա քաղաքը, քանի որ Բաքուն գտնվում էր բոլշևիկների ձեռքում: Միայն 1918 թվականի սեպտեմբերին, երբ քաղաքը մաքրվեց դաշնակներից և բոլշևիկներից, մայրաքաղաքը Գյանջայից տեղափոխվեց Բաքու: ԱԴՀ-ն գոյատևել է ընդամենը 23 ամիս և իր գոյությունը դադարեցրել է 1920 թվականի ապրիլի 28-ին, երբ 11-րդ կարմիր բանակը ներխուժեց Բաքու: Իր գոյության 23 ամիսների ընթացքում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը մեծ հաջողությունների է հասել: Կանանց ձայնի իրավունք է տրվել, ստեղծվել է ազգային բանակ, պետական խորհրդանիշներ՝ դրոշ, զինանշան և օրհներգ, իրականացվել են տնտեսական բարեփոխումներ: «ԱԴՀ-ն շատ նշանակալից առանձնահատկություններ ուներ: Դա իսկապես ժողովրդավար պետություն էր: Կանանց ձայնի իրավունքի շնորհումը խոսում էր այն մասին, որ երկրի ղեկավարությունը իսկապես ձգտում էր դեպի ժողովրդավարություն»,-ասել է «Նոր Թուրքիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քեմալ Չիչեքը: «Դա հոյակապ իրադարձություն էր ողջ աշխարհի պատմության, և հատկապես Ադրբեջանի համար, որը բավականաչափ չի լուսավորվել և չի քննարկվել համաշխարհային հանրության կողմից: ԱԴՀ-ն առաջին աշխարհիկ և ժողովրդավար հանրապետությունն էր, որի բնակչության գերակշիռ մասը կազմում էին մուսուլմանները: Ադրբեջանը կանանց ընտրական իրավունք է տվել Միացյալ Նահանգներից և մի շարք եվրոպական երկրներից շուտ»,-ասել է Հարավային Կորոլինայի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Գանը: Այսօր յուրաքանչյուր ադրբեջանցի հպարտանում է իր պետական խորհրդանիշներով: ԱԴՀ-ի իրավահաջորդ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել իր անկախությունն ու ինքնիշխանությունը:

Create Account



Log In Your Account