May 14 2019 17:48
Banovsha Shahaliyeva
Views: 131

Հայաստանի նոր ղեկավարության ժողովրդավարական գաղափարները կարող են լավ հնարավորություն ստեղծել այդ երկրում քաղաքական կամքի ձևավորման համար: Դա հնարավորություն կընձեռնի լուրջ և կառուցողական բանակցություններ սկսել: Այս մասին՝ «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված  բարձր մակարդակի համաժողովում պանելային քննարկումների շրջանակներում հայտարարել է՝ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ ժողովրդավարական երկիրը չի կարող օկուպացնել մեկ այլ երկրի տարածքը և իրականացնել էթնիկ զտումներ: Նախարարը պատասխանել է նաև բանակցությունների շարունակման և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստման մասին հարցին: Հիշեցնելով, որ մինչ օրս նա մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, Էլմար Մամեդյարովը նշել է, որ հայերը կարևորում են կարգավիճակի և անվտանգության հարցերը:

«Հայկական կողմը միշտ ասում է, որ մենք ունենք երկու խնդիր` ստատուս քվոն և անվտանգությունը: Ինչ վերաբերում է ստատուս քվոյին, ես առնվազն 15 տարի է առնչվում եմ այդ հարցի հետ և կարգավիճակի հարցը շատ թե քիչ հայտնի է բոլորին: Ինչ վերաբերում է անվտանգության խնդրին, ապա ես  մի հարց ունեմ նրանց. Որոնք են անվտանգության վերաբերյալ ձեր մտահոգությունները: Կա  հետևյալ  գաղափարը, թե ինչպես պետք է աշխատեն համանախագահները՝ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշմները հարմարեցնելու ուղղությամբ: Ինձ  համար այս հարցը դեռևս պարզ չէ: Ինչպես արդեն հաստատվել է 1994 թվականին Բուդապեշտի գագաթնաժողովում, այն կլինի կամ միջազգային խաղաղապահներով կամ  թե այլ տարբերակով,  որոնք մենք պատրաստ ենք քննարկել»,-ասել է  Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը:

Էլմար Մամեդյարովը ընդգծել է հակամարտության կարգավորման համար՝ հայկական կողմի անհրաժեշտ քաղաքական կամք ցուցադրելու անհրաժեշտությունը:

«Մի խոսքով, մենք պետք է սկսենք առարկայական բանակցություններ: Հանդիպումների մասին  խոսվում են, վերելակում կամ այլ պայմաններում, սա երեխաական  մոտեցում է: Պետք է նստենք և քննարկենք այն հարցերը, որոնց մասին խոսվել  են: Մենք չպետք է այնպես ձևացնենք, թե  դեռևս հայտնի չեն  սկզբունքները: Բոլորը գիտեն, թե ինչպես են ընթանում բանակցությունները, ինչպիսի  պլաններ կան: Ոչ միայն երկու կողմերը,  այլև համանախագահ երկրները գիտեն այդ մասին: Բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է լուծել այս հարցերը: Միակ գործոնը, որն անհրաժեշտ է, քաղաքական կամքն է: Իսկ դա կապված է նրա հետ, որ պետք է համատեղ, ավելի հստակ քննարկումներ անցկացնել»,-ասել է Էլմար Մամեդյարովը:

 

 

 


Create Account



Log In Your Account