Oct 09 2019 14:20
Banovsha Shahaliyeva
Views: 28

Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծումը օգնեց լուծել՝  մասնակից երկրների միջև համագործակցության հաստատման խնդիրը: Կազմակերպության ողջ գոյության ընթացքում առաջնորդների միջև արդեն 6 հանդիպում է անցկացվել: Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ ընդունում է  Խորհրդի մասնակից պետությունների նախագահությունը: Հոկտեմբերի 14-15-ին Բաքվում կկայանա Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը:

«Վերջին տարիներին մեր համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվում է: Մեզ համար շատ հաճելի է, որ եղբայրական պետությունները միանում են մեր նախաձեռնությանը: Ներկայիս գագաթնաժողովը հոբելյանական կլինի: 10 տարի առաջ ադրբեջանական հնագույն Նախչըվան քաղաքում մենք համագործակցության խորհրդի ստեղծման որոշում ընդունեցիք: Ես մանրամասն հիշում եմ այդ պահերը, որոնք նպաստել են այս կարևոր որոշման ընդունմանը»,-ասել է    Ադրբեջանի հանրապետության նախագահ  Իլհամ Ալիևը:

Առաջին փուլում Թուրքական խորհուրդի անդամ դարձան միայն կազմակերպության հիմնադիր պետությունները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Հետո այն համալրեց Թուրքմենստանը, որը նախկինում դիտորդի կարգավիճակ ուներ: Ներկայումս Թուրքալեզու խորհրդի գագաթնաժողովներին և միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև Ուզբեկստանը:  Թուրքական խորհրդի շնորհիվ թուրքալեզու երկրների միջև համագործակցության  զարգացման  կազմակերպչական հարթակ ստեղծվեց, որի  կառուցվածքում մասնավորապես, ընդգրկված են Ստամբուլի քարտուղարությունը, Նախագահների խորհուրդը, Արտաքին գործերի նախարարների խորհուրդը և Բաքվում Խորհրդարանական վեհաժողովը՝ (ԹուրքՊա)-ն: 2019 թվականի  մայիսին հիմնադրվեց  համատեղ թուրքական առևտրաարդյունաբերական պալատը: Ակնկալվում է, որ մոտ ապագայում իր գործունեությունը կսկսի նաև  թուրքական ներդրումային  հիմնադրամը: Տնտեսական փոխգործակցությունը Խորհրդի անդամ պետությունների  միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներից մեկն է հանդիսանում:

«Ողջ թուրքական աշխարհը, նրա ողջ  բնակչությունը միասին վերցրած կազմում է շուրջ 150-160 միլիոն մարդ: Սա ապրանքների վաճառքի  մեծ շուկա է: Ադրբեջանը կապող օղակ է հանդիսանում: Թուրքական ժողովուրդներից ոչ մեկը Թուրքիայի հետ սահման չունի: Իսկ  մենք Նախիջևանի, ինչպես նաև Վրաստանի միջոցով մուտք ունենք դեպի Թուրքիա:   Ադրբեջանը շատ հիանալի երկիր է: Ադրբեջանի դերը տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական  տեսանկլյունից շատ մեծ է»,-ասել է պատմաբան-հրապարակախոս   Շուհրաթ Բարլաս Սալամովը:

Բացի թուրքալեզու երկրներում գործունեության ուժեղացումից, թուրքական խորհուրդը նախատեսում է ընդայնվել դեպի Եվրոպա: Հունգարիան, որը Խորհրդում դիտորդի կարգավիճակ է ստացել  2018 թվականից,   արդեն հայտարարել է պաշտոնական անդամ դառնալու մտադրության մասին: Թուրքական դաշինքը նախատեսում է նաև ներկայացուցչություն բացել Բուդապեշտում: Դա, անկասկած, կնպաստի թուրքական աշխարհի և Եվրոպայի գործարար շրջանակների միջև գործընկերության զարգացմանը:


Create Account



Log In Your Account