Jan 12 2019 17:32
Gulyaz Shirinova
Views: 85

Հայաստանի  Գյումրի քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել, որի  նպատակն էր հիշեցնել  4 տարի առաջ բազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում  Ջուլիետա Ղուկասյանի սպանության մասին: Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջարկում է կրկնակի հսկողության տակ վերցնել ռուսական 102-րդ ռազմաբազան:

 «Պահանջագրի մեջ Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետևյալը՝  Ջուլիետա Ղուկասյանի մահացու ծեծի գործով մեղադրյալին և հնարավոր այլ մեղադրյալներին ջանքեր ներդնել նրանց ՀՀ իշխանություններին փոխանցելու և բարեխիղճ քննություն անցկացնելու համար: Հայաստանի հանրապետության քաղաքացիների սպանության մեջ մեղադրվողները, մանավանդ, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ռազմաբազայից դուրս, պետք է լինեն ՀՀ իրավապահներին հստոկղության տակ: ՀՀ արդարադատությունը պետք է իրականացնի ամբողջ քննությունը»: «Երկրորդը Հայաստանի իշխանություններից հատուկ հսկողության տակ առնել 102-րդ ռազմաբազայի բոլոր ռազմակայանները, զորանոցները: Դրանք Գյումրիում առնվազն հինգն են»,- Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:                     

 

Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ եթե դատավարությունն ընթանում է ռազմաբազայի ներսում, իր հրամանատարների, իր ընկերների կողքին, արդար դատաքննության հավանականությունը կտրուկ նվազում է. «ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հանցավոր համաձայություն կարող է լինել, ի վերջո, իրենց զինծառայողն է»- ընդգծեց Բարսեղյանը:

Ցույցի կազմակերպիչներից մեկն էլ ընդգծեց, որ Հայաստանը զավթված ու գաղութացված է, և որ իրենք կանգնած են այդ գաղութային ուժի ֆորպոստի կողքին:

«Փաստորեն առաջին անգամ 21 թվականի փետրվարից Հայաստանում բողոքի ձայն է հնչում Կարմիր բանակի զավթման դեմ: Մարդասպանները, զավթիչները, օկուպանտները չեն կարող լինել ազգի, երկրի պաշտպանը: Օտար զորքը տեղ չունի Հայաստանում, ռուսական զորքը պետք է դուրս գա Հայաստանից»,-ասել է  ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքերում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել. «Բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում։ Մենք դրանց համար պատասխանատու չենք»:


Create Account



Log In Your Account