Sep 17 2021 11:36
Banovsha Shahaliyeva
Views: 99
Ադրբեջանական բանակի զորատեսակներում, զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Բաքվի ազատագրման 103 -րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը, միջոցառումների ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և նահատակների հիշատակը: Զինվորական նվագախմբերը կատարել են երկու երկրների պետական օրհներգները: Զինծառայողներն այցելել են Նահատակների ծառուղի և Թուրք զինվորների հուշահամալիր, ծաղկեպսակներ դրել հուշարձաններին: Ելույթ ունեցողները հպարտության զգացումով են խոսել երկու ժողովուրդների անքակտ միասնության մասին՝ նշելով, որ 103 տարի առաջ ադրբեջանցի և թուրք զինվորները, ազատագրելով Բաքուն հայ-բոլշևիկյան օկուպացիայից՝ փառավոր էջ բացեցին Ադրբեջանի պատմության մեջ:

Create Account



Log In Your Account