Apr 14 2020 11:15
Banovsha Shahaliyeva
Views: 319

Նախօրեին Ադրբեջանում կորոնավիրուսի 50 նոր դեպք է բացահայտվել, 1 հոգի մահացել է, 39-ը բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցից, հայտնել են Նախարարների կաբինետին կից Օպերատիվ շտաբից: Հաղորդագրության մեջ նշված է, որ մահացածը 1955 թվականին ծնված քաղաքացի է:  Մինչ այսօր Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 1148 դեպք: Նրանցից 289-ը բուժվել է, 12 հոգի մահացել է, 847 հոգի շարունակում են բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նրանցից 25-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ միջին ծանրության:  Կարանտինային գոտիներում գտնվում է 2373 մարդ:

Մինչդեռ, երկրում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումներ իրականացվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները փողոցներում ստուգումներ են իրականացնում:

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը արդեն գերազանցում է 1 միլիոն 925 հազարը, զոհերի թիվը մոտենում է 120 հազարին, բուժվել է մոտ 452 հազար մարդ: Զոհերի թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում այնտեղ 1,5 հազար մարդ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը շուրջ 23,6 հազար է: Իտալիայում և Իսպանիայում, որոնք զոհերի թվով հաջորդում են ԱՄՆ-ին՝ զոհերի թիվը կազմում է համապատասխանաբար 17,7 հազար և 20,4 հազար: Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիա:


Create Account



Log In Your Account