Sep 11 2019 12:38
Banovsha Shahaliyeva
Views: 17

2001 թվականի սեպտեմբերի 11-ը, երբ ահաբեկիչները  օդանավերը ուղղեցին նյույորքյան Մանհեթենի զույգ աշտարակների վրա, աշխարհի ողջ մարդկության հիշողության մեջ մնացել է, որպես ահաբեկչության օր:  Առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ 4 օդանավ էին առևանգել, որոնցից երկուսն ուղղել էին նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսելվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ահաբեկիչների ձեռքից խլել օդանավի կառավարումը: Այս ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվեց շուրջ 3 հազար մարդ, ևս 6 հազարը՝ վիրավորվեց:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները անջնջելի հետք թողեցին յուրաքանչյուր ամերիկացու հիշողության մեջ: Այդ ողբերգալի իրադարձություններից հետո Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը մտավ նոր փուլ, որին ակտիվորեն մասնակցում է նաև մեր երկիրը: Ադրբեջանը, որը բազմիցս անգամ տուժել է հայ ահաբեկիչների գործողություններից, առաջին երկրներից էր, ով արձագանքեց այդ իրադարձություններին:  Աֆղանստանում Թալիբանների դեմ պայքարելու համար ուղարկվեց 94 ադրբեջանցի զինծառայող: Իսկ ահա Հայաստանում ահաբեկչությունը պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում: 90-ական թվականներին Հայաստանի հատուկ ծառայությունները բազմաթիվ ահաբեկչական ակտեր են կազմակերպել Ադրբեջանի տարածքում՝ մետրոյի կայարաններում, ավտոբուսներում, գնացքներում: Բաքվի մետրոյի «20 հունվարի» կայարանում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվեց 14 մարդ, ևս 49-ը՝ վիրավորվեց: Դրանից 2 ու կես ամիս անց՝ հերթական ահաբեկչական ակտն իրականացվեց «28 մայիսի» կայարանում:  Այս անգամ զոհվեց 13, վիրավորվեց 42 մարդ: Ի դեպ, դեռ 70-ական թվականներին Մոսկվայի մետրո պայթյունի հեղինակները նույնպես հայեր էին: Ահաբեկչական խմբի ղեկավարն էր Ստեփան Զատիկյանը: 

 


Create Account



Log In Your Account