Aug 09 2018 15:13
Banovsha Shahaliyeva
Views: 12

Երկար տարիներ Հայաստանի նախկին իշխանությունները կողոպտել ու թալանել են երկիրը, այն հասցնելով աղքատության ու սնանկացման եզրին: Վերջերս Հայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներին ու հարազատներին ապօրինի հարստացման,  սպանությունների և բազմաթիվ այլ հանցագործությունների համար: Այժմ հերթը հասել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այն, որ իրավապահ համակարգը վաղ թե ուշ պետք է հասներ Հովիկ Աբրահամյանին և նրա ընտանիքին,  սպասելի էր, այն պարզ տրամաբանությամբ, որ Աբրահամյանը տարիներ շարունակ եղել է Հայաստանում գործած համակարգի, և գուցե մինչ այսօր գործող համակարգի առանցքային դերակատարներից մեկը: Ըստ հայկական լրատվամիջոցների «Մարտի 1-ի» գործով Հայաստանի Քրեական Ծառայությունը ծանուցագիր է ուղարկել Աբրահամյանին, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Հայաստանի փոխվարչապետի պաշտոնը:

Հարկ է նշել, որ արդեն խուզարկվել է Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանը: Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս առնչությամբ Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով վերջերս կալանավորվել է  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ա1+»-ի հետ զրույցում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա խուսափել արդարադատությունից:

 «Ես վստահ եմ, որ պատիժը չի կարողանալու Քոչարյանը՝ խոսքի իրավունքի, խոսքի ազատության դահիճը, մեկը, որի օրոք տեղի ունեցավ Մարտի մեկյան սպանդը խուսափի պատասխանատվությունից»,-ասել է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝այսօր կրկին դեր է խաղում փողը:

«Բոլորս գիտենք, որ Քոչարյանը մեծ հնարավորություններ ունի և տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում փաստաբաններ վարձելու, միգուցե գրասենյակի ղեկավարին, որպեսզի մեկ-երկու դրական խոսք ասեն: Այն մարդիկ, ովքեր չեն վճարվում Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ լռում են»:

Հարկ է նշել, այս առավոտ Վերաքննիչում քննվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոքը: Մինչ այդ նիստը Ազգային Ժողովի 45 պատգամավոր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին: Միջնորդությունը, սակայն  մերժվել է:

Իրավապաշտպան  Ժաննա Ալեքսանյանն էլ ընդգծել է, որ Քոչարյանի կալանքը քաղաքականացնելը ոչ ոքի պետք չէ, պատգամավորների ստորագրահավաքն էլ ոչ մի արժեք չունի, դա ընդամենը իրենց հարազատին պաշտպանելու, իրավիճակից փրկելու գործունեություն էր.

«Գոյություն ունի իրողություն, որը փոխել անհնար է, բաներ որոնք տեսել են մարդիկ, կարծում եմ քրեական գործը մեծ ծավալերի է վերածվելու և առաջ է մղվելու։ Չեմ կարծում, որ Քոչարյանը դուրս կպրծնի այս իրավիճակից»։

 

 

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account