Sep 14 2019 12:58
Gulyaz Shirinova
Views: 30

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը հայկական մեդիադաշտը պայթեցրեց ԱԱԾ տնօրենի և  ՀՔԾ ղեկավարի գաղտնալսված զրույցի հրապարակումը։ Աննախադեպ էր ոչ միայն այն, որ գաղտնալսվել էր գաղտնալսող կառույցի ղեկավարը, այլև այն, թե ինչի մասին էին խոսում հեղափոխական  իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, գրում է Ֆակտոր.էմ-ը։

Հրապարակմանը հաջորդած առաջին ժամերին անգամ կասկածի տակ դրվեց՝ արդյոք ձայնագրությունում խոսողներն իսկապե՞ս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն են։ Հրապարակումից ժամեր անց հրավիրված հրատապ ասուլիսում ԱԱԾ տնօրենը հաստատեց՝ գաղտնալսվել է իրենց խոսակցությունը․

Մոտ 9 րոպե տևող ձայնագրության մեջ խոսվում էր «Մարտի 1-ի» գործի շրջանակներում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին: Թե ովքեր կարող էին կանգնած լինել այդ գաղտնալսման հետևում՝ առաջինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անուններ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գաղտնալսման հրապարակումից կարճ ժամանակ անց․

2018 թվականի դեկտեմբերի 5-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշվի նախավերջին օրը հրապարակվեց գաղտնալսման երկրորդ մասը, որտեղ արդեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում։

Պատասխանելու համար, թե ով է գաղտնալսվել, պետք է տալ մեկ պարզ հարցի պատասխան. Իսկ ու՞մ էր ձեռնտու, ով շահեց այս ամենից: Մայիսի 24-ին Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը ասաց:

 


Create Account



Log In Your Account