Dec 19 2019 12:48
Banovsha Shahaliyeva
Views: 747

«Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի անցկացման շրջանում՝ Ադրբեջանում զգալիորեն աճել է զբոսաշրջիկների ներհոսքը: Այս մասին վկայում են  Baku City Circuit օպերացիոն ընկերության հրապարակած տվյալները: 2019 թվականին ավտոմրցարշավին հետևելու համար Բաքու է այցելել 85 հազար երկրպագու: Ընդ որում՝ հիմնականում ժամանում են Ռուսաստանից, Ուկրաինայից և եվրոպական երկրներից: Այս տարի Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 41 տոկոսով, Ավստրիայից ժամանողների թիվը՝ 28 տոկոսով, Նիդեռլանդներից ժամանողների թիվը՝ 26 տոկոսով: Բացի այդ, Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ շատացել է 22 տոկոսով: Այս ամենը խոսում է այն մասին, որ երկրպագուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ֆորմուլա-1-ի Բաքվի գրան պրիի հանդեպ: Օրինակ՝ 2018 թվականին Ադրբեջանի գրան պրի այցելել է 94 հազար երկրպագու, ինչը 31 տոկոսով գերազանցում է 2017-ի ցուցանիշին: Գնալով ընդլայնվում է նաև զբոսաշրջիկների ժամանած երկրների աշխարհագրությունը:  Այս տարի Ֆորմուլա-1-ի Բաքվի գրան պրիի տոմսեր են ձեռք բերել 74 երկրների ներկայացուցիչներ:   Այս տարի Ադրբեջանի և Liberty Media ընկերության միջև ստորագրվել է համագործակցության շարունակման մասին նոր համաձայնագիր:  Այսպիսով, Ֆորմուլա-1-ի Բաքվի գրան պրին կանցկացվի առնվազն մինչև 2023 թվականը:

 


Create Account



Log In Your Account