Dec 13 2016 12:39
Banovsha Shahaliyeva
Views: 453

Ադրբեջանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականին.

Երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ տնտեսական, զբոսաշրջության, ռազմատեխնիկական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման համար: Բաքուն Թել Ավիվից գնում է գերժամանակակից սպառազինություն: Իսրայելը, իր հերթին, ադրբեջանական նավթի խոշոր ներկրող է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնում է միլիարդավոր դոլարների:  

«Ադրբեջանի համար Իսրայելը շատ կարևոր գործընկեր է: Երկու երկրները համագործակցում են ժամանակակից տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ռազմատեխնիկական ոլորտներում: Իսրայելի օգնությամբ Ադրբեջանն արդիականացրել է խորհրդային ժամանակներից մնացած ռազմական տեխնիկայի մեծ մասը: Իսրայելը մեզ ապահովում է անօդաչու թռչող սարքերով: Սա վերաբերում է ոչ միայն հետախուզական, այլև հարվածային ԱԹՍ-ներով: Համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկն էլ հետախուզական տվյալների փոխանակումն է», - ասել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:     

Այսօր Իսրայելը աշխարհի ռազմական տեխնիկա արտադրող ուժեղագույն երկրներից է: Մոտ ժամանակներս Թել Ավիվը Բաքվին կհանձնի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ: Այդ համակարգը ձեռք բերելու համար Ադրբեջանն ունի ինչպես ֆինանսական հնարավորություններ, այնպես էլ բարոյական և իրավաբանական իրավունք. Ադրբեջանի 20 տոկոս տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները գտնվում են Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: 

«Իսրայելը Ադրբեջանի պետական անկախությունը ճանաչած առաջին երկրներից է: Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իսրայելն օգնում էր Ադրբեջանին: Ի տարբերություն որոշ այլ երկրների՝ Ադրբեջանը օտար հողեր չի օկուպացրել: Իսրայելն իրավասու է Ադրբեջանին մատակարարել այն, ինչ որ նա ուզում է, ներառյալ ժամանակակից սպառազինություն, մանավանդ Երևանի կողմից հրեաների և Իսրայելի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին», - նշել է Արևելյան գործընկերության ինստիտուտի նախագահ Աբրահամ Շմուլեվիչը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իսրայելը բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին: Սա խոսում է այն մասին, որ Իսրայելը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ Արիե Գուտը:

Ադրբեջանի և Իսրայելի միջև փոխադարձ օգնության հարցը միշտ գտնվում է օրակարգում: Դրա վառ ապացույցներից է ադրբեջանցի փրկարարների մասնակցությունը Իսրայելում վերջերս տեղի ունեցած անտառային հրդեհների մարման աշխատանքներին:   

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած երկրորդ այցի շրջանակներում քննարկվելիք հիմնական թեման համագործակցության ուժեղացումն է, նշում են ադրբեջանցի և իսրայելցի փորձագետները: Իսրայելի վարչապետի առաջին այցը Բաքու տեղի էր ունեցել 1997 թվականին:  

«Իսրայելի շելֆում հայտնաբերվել են գազի մեծ պաշարներ: Այս հարցում Իսրայելը մտադիր է օգտվել Ադրբեջանի՝ խորջրյա հանքավայրերի մշակման փորձից: Իսրայելական գազը կփոխադրվի Եվրոպա, և մեծ է հավանականությունը, որ այն կառաքվի Անդրանատոլիական գազատարով, որը ներկայումս կառուցում է Ադրբեջանը», - ասել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:      

Երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում մեծ դեր են խաղում ադրբեջանական և իսրայելական համայնքները: Ադրբեջանում գտնվում է լեռնային հրեաների համայնքը, որը միակն է հետխորհրդային տարածաշրջանում: Նրանք ապրում են Կարմիր ավան կոչվող բնակավայրում: Ադրբեջանում կառուցվել է 3 սինագոգ: Ադրբեջանական և հրեա ժողովուրդներին կապում են նաև պատմության ողբերգական էջերը: Բավական է հիշել 20-րդ դարի սկզբի իրադարձությունները, երբ հայ դաշնակների կողմից ցեղասպանության ենթարկվեցին հազարավոր էթնիկ հրեաներ և ադրբեջանցիներ:  

«Իսրայելա-ադրբեջանական կապերի բարձր մակարդակը Հայաստանում առաջացնում է հակասեմական և հակաիսրայելական տրամադրություններ: Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլին տեղի ունեցած բախումների ժամանակ իրենց բոլոր անհաջողությունների համար հայերը մեղադրում են Իսրայելին», - ասել է միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ Արիե Գուտը: 

Չնայած արտաքին ուժերի խոչընդոտելու բոլոր փորձերին՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները կառուցվում են գործընկերության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Անկախության տարիները ապացուցեցին, որ Ադրբեջանը և Իսրայելը հուսալի գործընկերներ են:     

 

 


Create Account



Log In Your Account