Jan 10 2017 16:53
Banovsha Shahaliyeva
Views: 319

Ապրիլյան մարտերում տարած հաղթանակը մեկ անգամ ցուցադրեց Ադրբեջանի պետության հզորությունը, այն ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ.

Այս մասին Նախարարների կաբինետի 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նիստում

հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք արժանի պատասխան ենք տալու բոլոր սադրանքներին: Երկար տարիների ընթացքում Հայաստանի ստեղծած առասպելը հօդս ցնդեց: Նրանք խոստովանում են, որ եթե արտաքին օգնություն չստանան, ապա Ադրբեջանի առջև նույնիսկ 1 շաբաթ չեն կարող կանգուն մնալ», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:  

Անդրադառնալով  2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին՝ պետության ղեկավարը նշել է, որ  2016-ը տնտեսական առումով ծանր տարի էր: Չնայած դրան, հաջողվեց աճ արձանագրել ոչ նավթային հատվածում:

Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են 8 մլրդ դոլար, իսկ ներքին ներդրումները՝ 3,7 մլրդ դոլար»: Իլհամ Ալիևը հայտնել է, որ «Նախորդ տարի ոչ նավթային հատվածում արդյունաբերական արտադրությունը աճել է 5%-ով, գյուղատնտեսության ոլորտը՝ 2,6%-ով: Այս երկու ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ մենք կարողացանք դիմակայել մարտահրավերներին», - նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ Ադրբեջանի կառավարությունը 2017 թվականին կշարունակի միջոցներ ձեռնարկել ոչ նավթային հատվածի զարգացման, նոր աշխատատեղերի բացման ուղղությամբ: «2016-ին Ադրբեջանում 100 հազար աշխատատեղ է ստեղծվել», - հայտարարել է նախագահը: 


Create Account



Log In Your Account