Jan 11 2017 12:06
Banovsha Shahaliyeva
Views: 186

2017 թվականն Ադրբեջանում հայտարարվել է Իսլամական համերաշխության տարի:

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Նախարարների կաբինետի 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նիստում: Չնայած աշխարհում առկա ոչ բարենպաստ քաղաքական և տնտեսական միտումներին, Ադրբեջանը նախորդ տարի կարողացել է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները և պատվով դուրս գալ ճգնաժամային իրավիճակից:

«Ուշադրություն դարձնելով աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող վտանգավոր գործընթացներին՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հավատարիմ է անկախության և զարգացման իր ճանապարհին: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մեր երկիրն ու մեր ժողովրդին հնարավոր ռիսկերից պաշտպանելու համար: Պատմությունն ու տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք ընտրել ենք միակ ճիշտ ճանապարհը: Դա անկախության, կայունության և զարգացման ուղին է», - ասել է Իլհամ Ալիևը:  

Նախագահը նշել է, որ 2016 թվականին տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են 8 մլրդ դոլար, իսկ ներքին ներդրումները՝ 3,7 մլրդ դոլար: Ադրբեջանում բացվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ: Չնայած տնտեսական խնդիրներին, հաջողվել է աճ արձանագրել ոչ նավթային հատվածում: Նախորդ տարի ոչ նավթային հատվածում արդյունաբերական արտադրությունը աճել է 5%-ով, գյուղատնտեսության ոլորտը՝ 2,6%-ով:

«Այս երկու ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ մենք կարողացանք դիմակայել մարտահրավերներին: Արդեն կատարված և այս տարի կատարվելիք աշխատանքները կնպաստեն ոչ նավթային հատվածի էլ ավելի զարգացմանը: Կբացվեն նոր աշխատատեղեր: Ես վստահ եմ, որ մենք կհասնենք մեր բոլոր նպատակներին»,-ասել է Իլհամ Ալիևը:   

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ: Պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք պահանջում են Հայաստանի զինված ուժերի անվերապահորեն դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախորդ տարվա ապրիլին հակագրոհի անցած ադրբեջանական բանակը ազատագրեց հայկական օկուպացիայի տակ գտնվող 1000-ավոր հեկտար տարածք:

«Ապրիլյան մարտերը մեր փառավոր հաղթանակն է: Այդ հաղթանակը մեկ անգամ ևս ցուցադրեց Ադրբեջանի պետության հզորությունը, այն ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ: Երկար տարիների ընթացքում Հայաստանի ստեղծած առասպելը հօդս ցնդեց: Նրանք խոստովանում են, որ եթե արտաքին օգնություն չստանան, ապա Ադրբեջանի առջև նույնիսկ 1 շաբաթ չեն կարող կանգուն մնալ», - նշել է Իլհամ Ալիևը:

Նշելով, որ ընթացիկ տարին Ադրբեջանում հայտարարվել է Իսլամական համերաշխության տարի՝ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ հեղինակություն է վայելում մահմեդական երկրների մոտ: Կազմակերպելով Իսլամական համերաշխության 4-րդ  խաղերը՝ Ադրբեջանն իր ավանդը կներդնի Իսլամական աշխարհի համախմբման գործում: 

«Տեսեք, թե Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարները որքան բարձր են գնահատում մեր երկրին: Նույնիսկ միմյանց հետ խնդիրներ ունեցող մահմեդական պետություններն են մեծ հարգանքով վերաբերվում մեր երկիրն: Սա մեր արտաքին քաղաքականության արդյունքն է: Մենք վարում ենք անկեղծ, արդարացի, սկզբունքային և համարձակ քաղաքականություն»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Խոսելով 2016 թվականի կարևոր իրադարձություններից, նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ կարևոր քայլեր են ձեռնարկվել «Հարավային գազային միջանցք» և «Հյուսիս-Հարավ» միջազգային նախագծերի իրականացման ուղղությամբ:  

 

 


Create Account



Log In Your Account