Jan 11 2017 17:07
Banovsha Shahaliyeva
Views: 81

Իլհամ Ալիևը մասնակցել է Առանձին համազորային բանակի թիվ N զորամասի զորանոցի բացմանը.

Ադրբեջանի նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը չորեքշաբթի Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակներում մասնակցել է Առանձին համազորային բանակի թիվ N զորամասի զորանոցի և այլ շինությունների բացմանը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը:

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը զեկուցել է երկրի ղեկավարին:  

Նախագահ Իլհամ Ալիևին տեղեկացրել են, որ կառուցվել է զորանոց, մարզահրապարակ և այլ շինություններ: Իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: 

Երկրի ղեկավարը կտրել է զորանոցի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը:

ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարը ծանոթացել է զորանոցում ստեղծված պայմաններին:

Հետո երկրի ղեկավարը ծանոթացել է նոր ռազմական տեխնիկային:

 


Create Account



Log In Your Account