Jan 12 2017 11:01
Banovsha Shahaliyeva
Views: 161

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել՝ Ադրբեջանի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Առանձին համազորային բանակի մարտունակության ու պաշտպանունակության մակարդակը.

Այսօր Նախչըվանի ռազմական ներուժը գտնվում է բարձր մակարդակի վրա»,- չորեքշաբթի Նախչըվանի ԻՀ այցի շրջանակներում՝ տեղի հասարակության հետ հանդիպանն ասել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում: «Այսօր Նախչըվանի բանակը պատրաստ է կատարելու ցանկացած առաջադրանք: Նա պաշտպանում է սահմանները, դուք այստեղ ապրում եք հակառակորդի հետ դեմ առ դեմ և խիզախություն եք ցուցաբերում»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Նախագահը նշել է, որ Նախչըվանի ԻՀ-ի ռազմական ներուժի ու պաշտպանունակության զարգացումը գտնվում է Ադրբեջանի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: «Այստեղ է ուղարկվում գերժամանակակից ռազմական տեխնիկա ու սպառազինություն: Աճում է մարտական պատրաստվածությունը, բարելավվում են ծառայություն կատարման պայմանները»,- ասել է Ի. Ալիևը:


Create Account



Log In Your Account