Jan 12 2017 11:15
Banovsha Shahaliyeva
Views: 72

Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) վերաբերող վերլուծական հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, նշված է, թե Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին:

Հոդվածագիրը թվարկում է ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններից մի քանիսը, այդ թվում նաև այն, որ անդամ երկրների ղեկավարներին արդեն երկու անգամ չի հաջողվել համաձայնության գալ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: «Հոկտեմբերին Երևանում կայացած՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին բացակայում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ դեկտեմեբերին կայացած Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց բացակայությունները, որոշ տվյալներով, պատահական չէին»,- նկատում է ամերիկյան վերլուծական կենտրոնը:

Ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը համաձայն է «Ստրատֆոր»-ի վերլուծության հետ։ «Դժվար է պատկերացնել, որ ռազմական գործողությունների դեպքում Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանն հակամարտության գոտի զորքեր կուղարկեն: Եթե իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում շարունակի լարված մնալ, ես չեմ կարծում, որ Ղազախստանը և Բելառուսը կհամաձայնվեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներակայացուցչի նշանակվելուն», - ասել է վերլուծաբանը:

 

 


Create Account



Log In Your Account