Jan 12 2017 12:30
Banovsha Shahaliyeva
Views: 129

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը՝ անցյալ տարվա դեկտեմբերին՝ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորի մարմնի մնացորդները անհապաղ հայրենիք վերադարձնելու կոչ է արել.

Այդ մասին ասվում է՝ Թ. Յագլանդի այսօր տարածված հայտարարությունում։

«Եվրոպայի Խորհուրդը չնայած անմիջականորեն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, սակայն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Մեզ մտահոգում է հակամարտության հումանիտար տեսակետը։ Ես գիտեմ, որ դեկտեմբերի 29-ին՝ հրադադարի ռեժիմի խախտումը դարձել է մարդկային զոհերի պատճառ և, որ հայկական կողմը շարունակում է պահել սպանված ադրբեջանցի զինվորի դիակը։ Նկատի առնելով այդ հարցի բացարձակապես հումանիտար բնույթը, համառորեն կողմերին՝ հրադադարի ռեժիմի մասին պարտավորությունը հարգելու և 2010 թ. Արխանգելսկի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ պայմանավորվածության համապատասխան՝ ադրբեջանցի զինվորի դիակը անհապաղ հայրենիք վերադարձնելու կոչ եմ անում»։

Նշենք, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ Հայաստանի ԶՈՒ-ի հետախուզական խումբը փորձել է խախտել Ադրբեջանի պետական սահմանը, սակայն ընկել է մեր ստորաբաժանումների սարքած ծուղակը։ Ռազմական ընդհարումների հետևանքով անհետ կորել է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն։

Ավելի ուշ պարզվել է, որ զինվոր Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն զոհվել է դիվերսիայի կանխման ժամանակ և նրա մարմինը մնացել է հակառակորդի վերահսկողության ենթակա տարածքում։ Նրա դիակի վերադարձման համար պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դիմել է ՝Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին, այդ թվում նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։

Հունվարի 9-ին՝ ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես անցյալ տարվա դեկտեմբերին՝ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորի մարմինը անհապաղ հայրենիք վերադարձնելու կոչ են արել։


Create Account



Log In Your Account