Jan 12 2017 12:49
Banovsha Shahaliyeva
Views: 151

Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան չորեքշաբթի հանդիպել է` Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Ժան-Մարի Լե Գուենի գլխավորած պատվիրակության հետ.

Ողջունելով Ադրբեջանում հյուրերին, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան վստահություն է հայտնել, որ այս այցը ավանդ կներդնի ադրբեջանա-ֆրանսիական կապերի մեջ։ Մեհրիբան Ալիևան մեծ գոհունակությաբ նշել է, որ այսօր Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ընդգրկում են շատ ոլորտներ։ Ադրբեջանի առաջին տիկինը ասել է, որ լավ համագործակցություն է ստեղծվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերական և մյուս ոլորտներում, ֆրանսիական ընկերությունները հաջողությամբ են իրականացնում իրենց գործունեությունը Ադրբեջանում։

Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահը հատուկ նշել է հումանիտար ոլորտում կապերը, ասել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև այդ ոլորտում կապերը նոր մակարդակի են հասել։ Բաքվում ֆրանսիական լիցեյի և ադրբեջանա-ֆրանսիական համամալսարանի՝ UFAZ-ի գործունեության սկիզբը նշելով, որպես երկու երկրների միջև կրթության ոլորտում ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան գոհունակությամբ նշել է, որ համալսարանում, որը չորս մասնագիտություններով ընդունելություն է իրագործում՝ կդասավանդվի նաև հինգերորդ մասնագիտությունը։

Նշելով, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Ֆրանսիայի քաղաքների և մարզերի միջև եղբայրության մասին 12 համաձայնագիր է ստորագրվել՝ Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահն ընդգծել է, որ այն կծառայի՝ ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում կապերի զարգացմանը։ Ադրբեջանի առաջին տիկինը ասել է, որ երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը գտնվում են բարձր մակադակի վրա։ Որպես Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար՝ Մեհրիբան Ալիևան վստահություն է հայտնել, որ հնարավոր է առավել սերտ կապերի ստեղծումը այդ ոլորտներում։ Մեհրիբան Ալիևան պատմել է՝ Ֆրանսիայում գործող Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի գործունեության մասին, նշել է, որ այդ ասոցիացիան կարևոր ավանդ է ներդնում երկկողմ համագործակցության մեջ։

Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Ժան-Մարի Լե Գուենը բարձր է գնահատել՝ Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահի գործունեությունը, ասել է, որ այդ գործունեությունը ավանդ է հանդիսանում նաև Ֆրանսիայի հետ բարեկամության զարգացման մեջ: Հյուրը հատկապես նշել է՝ Մեհրիբան Ալիևայի դերը և աջակցությունը նրանում, որ Բաքվում սկսել է գործել ադրբեջանա-ֆրանսիական համալսարանը։


Create Account



Log In Your Account