Jan 12 2017 13:00
Banovsha Shahaliyeva
Views: 123

«Տիկնիկն արվեստում», այսպես է անվանվել Հեյդար Ալիևի կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսը.

Էքսպոզիցիայում ներկայացվել են՝ աշխարհի 16 երկրներից 60 նկարիչ- քանդակագործների` ավելի քան 230 աշխատանք: 

Էքսպոզիցիան բաղկացած է  11 թեմատիկ բաժիններից. այստեղ կարելի է տեսնել հեքիաթային հերոսների, Բաքվի հնագույն պատմական բերդի՝ Իչերի Շեհերի բնակիչների, կատակերգական կերպարների և տարբեր ազգերի ներկայացուցիչների:  Ցուցահանդեսում կարելի է տեսնել նաև Նովրուզի տոնը խորհրդանշող Քյոսայի և Քեչալի տիկնիկներին:

Ցուցահանդեսում ներկայացվել են նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված տիկնիկներ: Յուրաքանչյուր ցուցադրանմուշ մեզ պատմում է պատմության որոշակի ժամանակաշրջանի մասին:

 

 


Create Account



Log In Your Account