Jan 12 2017 13:25
Banovsha Shahaliyeva
Views: 122

Համաշխարհային հանրությունը պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

Այդ մասին չորեքշաբթի՝ Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով Պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովի հետ հանդիպմանը ասել է՝ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլ Մերի Քրոֆթսը, հայտնել են կոմիտեում։

Դեսպանը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը պահպանում է ստատուս քվոն, ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Իր հերթին Ալի Հասանովը ասել է, որ Հայաստանը իր հովանավորների օգնությամբ շարունակում է ադրբեջանական հողերի օկուպացիան։

Նա նշել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև լավ կապերի առկայությունը, որ Ադրբեջանի նավթային և ոչ նավթային հատվածներում գործում են Մեծ Բրիտանիայի մոտ 1550 ընկերություններ, բարձր է գնահատել՝ միջազգայի կազմակերպություններում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը Մեծ Բրիտանիայի աջակցությունը։

Փոխվարչապետը դեսպանի ուշադրությանն է հասցրել՝ օկուպացված ադրբեջանական տարածքներում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների և ընկերությունների այցերի և գործունեության, Ադրբեջանի օկուպացված տարածքներում հանքերից ապօրինի դուրս բերված և Հայաստանում գնված ոսկին եվրոպական շատ երկրներում, այդ թվում նաև Լոնդոնի ֆոնդային բորսայում վաճառքի անթույլատրելիությունը և ընդգծել է նման տհաճ փաստերը կանխելու կարևորությունը։

Փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը դեռևս անտեսում և չի իրագործում օկուպացված ադրբեջանական տարածքների ազատման և փախսատականների ու հարկադիր վերաբնակներին հարազատ հողեր վերադարձնելու մասին՝ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված որոշումները և բանաձևերը։

«Հայաստանը ինտեսիվորեն խախտում է բանակցային գործընթացը։ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հակամարտության լուծումը, հովանավորների օգնությամբ շարունակում են մեր հողերի օկուպացիան և շարունակում են ապակառուցողական դիրքորոշում գրավել։ Իսկ համաշխարհային հանրությունը ոչ մի ճնշում չի գործադրում զավթիչ երկրի վրա»,- ասել է Հասանովը։

Նրա խոսքով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը ոչ մի հաջողությունների չի հասել, երկրում տնտեսական վիճակը լրջորեն վատթարացել է, ագրեսոր երկիրը մեկուսացված է՝ Ադրբեջանի կողմից իրագործվող միջազգային և տարածաշրջանային նախագծերից։


Create Account



Log In Your Account