Jan 12 2017 14:24
Banovsha Shahaliyeva
Views: 74

Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով լիազոր (օմբուդսմեն) Էլմիրա Սուլեյմանովան՝ 2016 թ. դեկտեմբերի 29-ին սպանված Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դիակը վերադարձնելու հետ կապված նամակ է հղել՝ Կարմի Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին, հայտնում է օմբուդսմենի մամուլի ծառայությունը.

Նամակում նշվում է, որ 2016 թ. դեկտեմբերի 29-ին Հայաստանի զինված ուժերի հետախուզական խումբը սադրանք է իրագործել և փորձել է հատել հայ-ադրբեջանական պետական սահմանը։

«Սադրանքի կանխման ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն մարտերի ժամանակ անհետ կորել էր։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա մարմինը գտնվում է հակառակ կողմում։ Ադրբեջանական կողմը՝ Գուրբանովի դիակի վերադարձման համար պաշտոնապես դիմել է Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցչությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին, այդ թվում նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Չնայած դրան, մեր զինվորի դիակը մինչև այժմ չի վերադարձվել։

Ներկա ժամանակ, համապատասխան կառույցների, այդ թվում նաև ԿԽՄԿ-ի հետ համատեղ՝ ադրբեջանցի զինվորի դիակը հայրենիք վերադարձնելու հետ կապված աշխատանք է տարվում։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է ԶԼՄ-ներից՝ հայկական կողմը արհեստականորեն ձգձգում է գործընթացը, հայտարարում է, որ «հետաքննություն» է անցկացվում, այն ժամանակ, երբ զոհված զինծառայողների դիակների վերադարձման մեխանիզմը և ընթացակարգը բավարար չափով հայտնի է երկու կողմերին, ինչպես նաև մեր կազմակերպությանը։

Դրանք նախկինում կիրառվել են նման դեպքերում։ Մենք համարում ենք, որ Հայաստանի այդ քայլը հանդիսանում է՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի, մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանի կողմից՝ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի համաձայնագրի պահանջների պահպանման պարտավորությունների կոպիտ խախտում»,- ասվում է նամակում։

Նամակում նշվում է, որ հայկական կողմը հաշվի չի առնում 1994 թվականից գոյություն ունեցող հրադադարի ռեժիը և պարբերաբար սադրանքներ է իրագործում, որոնցից մեկը եղել է 2016 թ. ապրիլին։

«Հաշվի առնելով ողջ վերոհիշյալ նշվածները, ինչպես նաև զինծառայողի ընտանիքի և երկրի բնակչության ակնկալիքները, խնդրում ենք Ձեզ՝ ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակներում և միջազգային իրավունքին համապատասխան աջակցություն ցուցաբերել՝ զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուի դիակի վերադարձման հարցում»,- ասվում է նամակում։


Create Account



Log In Your Account