Sep 13 2017 12:57
Banovsha Shahaliyeva
Views: 10

Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը իր առաջին խաղն է անցկացրել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:  Աղդամ քաղաքի ներկայացուցիչները պարտության են մատնվել՝   Անգլիայի «Չելսի» թիմին՝ Լոնդոնի  «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Անգլիայի գործող չեմպիոնները 6:0 հաշվով հաղթանակ են տարել «Ղարաբաղ»-ի հանդեպ:  «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը համարում է, որ  դա միայն սկիզբն է և «Ղարաբաղ»-ը   դեռ իր խոսքը կասի:

«Ադրբեջանական թիմը առաջին անգամ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Ֆուտբոլ խաղալու տեսանկյունից մենք փոքր երկիր ենք համարվում: Մեր ֆուտբոլը աստիճանաբար ուժեղանում է: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս հաջողություններում նշվում է իմ անունը: Իհարկե, մեզ համար այնքան էլ հեշտ և հաճելի չէ, որ մենք նման հաշվով զիջեցինք մեր հակառակորդին: Սակայն, եթե մենք ուզում ենք զարգանալ, ապա պետք է ընդունել նաև նման պարտությունները: Առաջընթացի հասնելու համար պետք  է շարունակենք պատրաստվել: Կարծում եմ, որ ձեզ լավ հայտնի է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի պատմությունը: Դա մեր ցավն է: Ափսոս, որ Ադրբեջանի անբաժանելի մասը հանդիսացող Ղարաբաղի տարածքը գտնվում է  Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ:  Դա մեր թիմին  ստիպում է  լինել էլ  ավելի  ուժեղ,  իսկ ինձ՝ ավելի պատասխանատու:  Ես հպարտ եմ, որ «Ղարաբաղ» թիմի գլխավոր մարզիչն եմ»,-ասել է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ  Գուրբան Գուրբանովը:

Իր հերթին «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բավարարվածություն է հայտնել իր սաների հաջող խաղից: Իհարկե, «Ղարաբաղ» ակումբի  առաջին խաղում բավական պատճառներ կային, սակայն  հիմնական  պատճառը ակնհայտ է՝ Անգլիայի և Ադրբեջանի միջև  առաջնությունների մակարդակը տարբերվում  է: Մրցաշարը դեռ նոր է մեկնարկել, և «Ղարաբաղ»-ը ժամանակ ունի Եվրոպային զարմացնելու: Չեմպիոնների լիգայում հանդես գալը ինքնին մեծ հաջողություն է հանդիսանում Ադրբեջանի ակումբի համար:


Create Account



Log In Your Account