Sep 13 2017 15:17
Banovsha Shahaliyeva
Views: 57

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ որում շնորհակալություն է հայտնում իրեն ներում շնորհելու համար։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Էդուրդ Չերնինը: Նրա խոսքով, նրա պաշտպանյալը նշում է կատարվածի մասին. «Այժմ ես անհերքելի ապացույց եմ ստացել այն մասին, որ Ղարաբաղը հանդիսանում է և կհանդիսանա Ադրբեջանի անբաժանելի մասը։   Հուսով եմ,  որ Ղարաբաղի մասին հարցը կկարգավորվի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվառմամբ»,- ասվում է նամակում: Բլոգերը նաև ադրբեջանական ժողովրդին մաղթել է՝ օկուպացված տարածքների շուտափույթ ազատում:   Նշենք, Ադրբեջանի նախագահը Լապշինին ներում շնորհելու մասին կարգադրությունը ստորագրել է սեպտեմբերի 11-ին: Փաստաթղթի համաձայն, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի 2017 թվականի հուլիսի 20-ի որոշման համաձայն, բանտային կալանքի դատապարտված՝ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ազատվել է  պատժի մնացած մասը կրելուց:

 

 


Create Account



Log In Your Account