Sep 13 2017 15:42
Banovsha Shahaliyeva
Views: 38

Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Ինչպես հայտնի է Հայաստանը  ԵԱՏՄ-ին սկսեց  անդամակցել  2015 թվականին: Շատերի կարծիքով  դրանից հետո Հայաստանը էական օգուտներ չունեցավ այդ անդամակցությունից: Ավելին՝  ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տնտեսության կոնտեքստում տրված խոստումները չեն իրականացվել, անվտանգության ոլորտում՝ Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի է դարձել, գործազրկության մակարդակը աճել է: Հարց է առաջանում՝ մտադիր է արդյոք Հայաստանը դուրս գալ ԵԱՏՄ-ի կազմից: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ տեսանելի ապագայում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գա:

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը հղի է շատ լուրջ խնդիրներով, շատ լուրջ պրոբլեմներով հենց Հայաստանի համար: Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը կհանգեցնի գազի գնի աննախադեպ աճի: Երկրորդը՝ առևտրաշրջանառության փոփոխության այն ապրանքները, որոնք մենք կարողանում ենք իրացնել եվրասիական շուկայում, դրանց համար չկա այլընտրանքային շուկա այսօր: Միգուցե հինգ տարի հետո, տասը տարի հետո լինի»,- ասել է  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ հայկական լրատվամիջոցների ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո   Հայաստանում 8 տոկոսով կրճատվել է ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը նվազել է 13 տոկոսով, միջազգային պահուստները կրճատվել են 40 տոկոսով, Հայաստանի պետական պարտքը աճել է 10 տոկոսով:  Այն հարցին, թե Եվրասիական տնտեսական միությո՞ւնն է պատճառը, որ այդպիսի բացասական արդյունքներ են գրանվցել՝ Շարմազանովը պատասխանել է.

«Եթե մենք Եվրասիական տնտեսական միություն չմտնեինք, այդ բացասական դինամիկան ավելի շատ կլիներ: Դա նույն բանն ա, ոնց որ դու հաց ես ուտում, հաց ու պանիրը դու ունես էսօր, վաղը հաց ու պանիրը վերցնում ես գցում ես դույլի մեջ, բայց քեզ ասում են, որ երեք տարի հետո կարող ա խորոված ուտես: Բայց մինչև էդ երեք տարին դու կարաս սովից մեռնես»:

Չնայած Շարմազանովի սույն հայտարարությանը՝ հայ քաղաքագետներից շատերը շարունակում են պնդել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո բոլոր ուղղություններով Հայաստանը ռեգրես է ապրում, որ երկրի ինքնիշխանությունը սահմանափակվել է, որ անընդհատ վատթարանում է սոցիալ-տնտեսական վիճակը, և որ  միակ ելքը՝  հնարավորինս շուտ դուրս գալ թե՛ Եվրասիական տնտեսական միությունից, թե՛ ՀԱՊԿ-ից, որոնք  վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը:


Create Account



Log In Your Account