Sep 13 2017 16:18
Banovsha Shahaliyeva
Views: 12

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում՝ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆամ Բին Մինի հետ:

Ինչպես հայտնում է CBC.Az-ը, ադրբեջանական պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Ռաուֆ Ալիևը: Նախարարները՝ Ադրբեջանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հետ կապված՝ ներկայացրել են երկու պետությունների ղեկավարների նամակները:

Էլմար Մամեդյարովը ասել է, որ Ադրբեջանի և Վիետնամի միջև տնտեսական ու առևտրային կապերի ընդլայնման համար մեծ հնարավորություններ կան:

Իր գործընկերոջը տեղեկացնելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, Է. Մամեդյարովը նախարարի ուշադրությանն է հասցրել, որ Վիետնամը, որը շահագրգռված է Եվրոպա արտահանման ավելացմամբ, կարող է օգուտ քաղել այդ նախագծից, որի արդյունքում կկրճատվի՝ Վիետնամից մինչև Եվրոպա տրանսպորտային երթուղին:

 Ադրբեջանցի նախարարը իր գործընկերոջը տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

Ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական ոլորտում քաղաքական երկխոսության շարունակման կարևորությունը, Ֆամ Բին Մինը ասել է, որ առևտրաշրջանառության ավելացման համար առկա է մեծ ներուժ: Նա առաջարկել է ակտիվացնել այդ ոլորտում համագործակցությունը:

 Վիեետնամցի նախարարը ասել է, որ տրանսպորտային ոլորտում համագործակցությունը կարող է նոր էջ դառնալ՝ երկու երկրների կապերի զարգացման մեջ:


Create Account



Log In Your Account