Sep 13 2017 13:15
Banovsha Shahaliyeva
Views: 12

Հայկական կողմը  առաջվա պես մոլորության  մեջ է գցում հասարակությանը: «Սպուտնիկ-Արմենիա» կայքում զետեղված հաղորդագրության մեջ հայտնվում է, որ լավաշը  հայ ժողովուրդի սեփականությունն է:   Այս անհավաստի որոշումը կապված է նրա հետ, որ Հայաստանում ոչ մի կերպ չեն  կարողանում հաշտվել՝ 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ում տեղի ունեցած ձախողման  հետ, երբ Ադրբեջանի նախաձեռնությամբ և Թուրքիայի,  Իրանի, Ղազախստանի ու Ղրղզստանի աջակցությամբ՝  ներկայացված «Հացի բլիթների՝ լավաշի, կաթըրմայի, ժուպկայի, յուֆկայի  պատրաստման մշակույթ» փաստաթուղթը   ընդգրկվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական  մշակութային ժառանգության ցուցակում: Այսպիսով, 2014 թվականին Երևանի կողմից՝  լավաշի հեղինակության  յուրացման փորձը, որը  պատրաստում են տասնյակ երկրների ժողովուրդները,  կրախի է մատնվել:  Ադրբեջանի և Թուրքիայի արդարացի բողոքի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն փոխել է  Երևանի կողմից ներկայացված՝ «ավանդական հայկական հաց» հայտի ձևակերպումը, որպես  «Հայաստանի ավանդական հաց»-ի, ընդգծելով, որ   լավաշը չի կարող «հայկական» հաց համարվել, չնայած այն պատրաստում են  նաև այնտեղ: Երևանցիների՝ լավաշը, որպես հայկական հաց ընդունելու ջանքերը ապարդյուն էին, որովհետև  ընդդիմախոսների փաստարկներն ավելի ուժեղ էին:

 


Create Account



Log In Your Account