Sep 13 2017 18:38
Banovsha Shahaliyeva
Views: 34

«Իրավանի խանության» պատմությանը վերաբերող 4 բրոշուրները գրվել են նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ: Նախագծի հեղինակ, Պատմության Ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովը ասում է, որ նոր հրատարակությունները լուրջ մեսիջ է հայերին, նրանց  հովանավիորներին և ընդհանուր առմամբ ողջ միջազգային հանրությանը:

«Մենք այս փաստերը աշխարհին հասցնելով, ուզում ենք ասել, որ հայերը իրենց համարում են կուլտուրական ազգ, իսկ մեզ որպես վանդալներ: Իսկ մենք ասում ենք, ու՞ր է Սարդարապատի բերդը: Ու՞ր է հնագույն Իրավան քաղաքը: Այնտեղ մենք ունեցել ենք  300 ավելի մզկիթներ, որոնցից ոչ մեկը չի մնացել: Ու՞ր են Իրավան քաղաքի մզկիթները»,-ասել է ԱԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովը:

17-րդ դարում Իրավան քաղաք ճաապահորդություն կատարած թուրք ճանապարհորդը իր «Ճանապարհորդություն» գրքում և ֆրանսիացի ճանապարհորդը՝ «Ճանապարհորդություն Փարիզից Իսֆահան» գրքում նշել են, որ այս հողերում ապրող մարդկանց մեծամասնությունը եղել են ադրբեջանցի թուրքեր: 16-րդ դարում Օսմանյան արշավանքների ժամանակ սուլթանի քարտուղար Իբրահիմ Ռահիմզադեն Իրավանը անվանել է  «Ադրբեջանի տիրության աչքը»:

«Հայերը երկար ժամանակ է, աշխատում  են ապացուցել, որ նրանք են եղել Իրավանի խանության հիմնական բնակիչները: Սակայն մենք հենվելով այս գրքի փաստերին, աշխատեցինք ապացուցել, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Ֆրանսիացի, անգլիացի, գերմանացի ճանապարհորդները ասում են, որ Իրավանի բնակչությունը հիմնականում բաղկացած է եղել ադրբեջանցի թուրքերից: Հայերի թիվը շատ փոքր է եղել»,-ասել է Իրադա Մամեդովան հեղինակ:

«Բրոշուրներից մեկի վերնագիրն է՝ «Հայ վանդալների ոչնչացրած Իրավանաի բերդերը»: Այստեղ մենք ներկայացրել ենք ողջ Իրավանի տարածքում եղած ադրբեջանական բերդերը»,-ասել է հեղինակ Գյունթեքին Նաջաֆլին:

 

 

 

 


Create Account



Log In Your Account