Oct 13 2017 10:10
Banovsha Shahaliyeva
Views: 17

Ադրբեջանի Զինված ուժերի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով զորավարժություններ են անցկացվել հրթիռային և հրետանային զորամիավորումների մասնակցությամբ:
«Մարտական պայմաններին մոտ իրավիճակում անցկացված զորավարժությունների ընթացքում հրետանային ստորաբաժանումները կատարել են զորքերի կենտրոնացման վայրեր տեղափոխելու, կրակային կետերի զբաղեցման, մարտի ժամանակ տեղափոխվելու հետ կապված առաջադրանքներ», ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: 

Մարտական կրակի ճշգրտությունն ու ինտենսիվությունն ապահովելու համար կիրառվել են ժամանակակից ավտոմատացված կառավարման համակարգեր: Կրակի ճշտման համար օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր:


Create Account



Log In Your Account