Oct 13 2017 10:35
Banovsha Shahaliyeva
Views: 11

Տավուշի մարզի Վարագավան գյուղի ջրագծերը 1960-ականններից հետո չեն նորոգվել։ Հետևանքն այն է, որ ներկայումս գյուղի բնակիչներն ամեն օր չէ, որ խմելու ջուր ունեն, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Այս համայնքում մարդիկ ստիպված են տարբեր տարաներով թաղամասից թաղամաս ջուր կրել: Ընտանիքներ կան, որ իրենց ջրի կարիքներն այդ կերպ են հոգում արդեն մոտ 20 տարի։

350 բնակիչ ունեցող Վարագավանի բնակիչների մեծ մասը երկու օր մեկ անգամ է խմելու ջուր ունենում։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, գյուղացիների խոսքով՝ անգամ իրենց անասուններն այն չեն խմում: Մարդիկ նաև ասում են, որ այս ընթացքում Ջրի խնդիրը լուծելու խոստումների պակաս չեն ունեցել։

Վարագավանցիները բողոքում են նաև, որ իրենց գյուղը սահմանամերձ չի համարվում: Ասում են՝ սահմանին լարված իրավիճակների առաջացման դեպքում իրենք ևս պակաս վնասներ չեն կրում, բայց քանի որ գյուղը պաշտոնապես սահմանամերձ չի համարվում, չեն կարողանում արտոնություններից օգտվել։


Create Account



Log In Your Account