Oct 13 2017 11:21
Banovsha Shahaliyeva
Views: 20

Ադրբեջանը աշխարհում հայտնի է որպես էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար: Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկի մշակման շուրջ նոր պայմանագրի ստորագրումը ցուցադրում է Ադրբեջանի տնտեսական հզորությունը:   Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետնավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը Բաքվում ընթացող Նավթային միջազգային խորհրդաժողովում:  Նրա խոսքով, նոր պայմանագրում Ադրբեջանի մասնաբաժինը ավելացել է մինչև 25 տոկոսի:

«1994 թվականին ստորագրված առաջին պայմանագրով Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի պաշարները գնահատվում էին շուրջ 510 մլն տոննա նավթ: Սակայն, մենք վստահ ենք, դրանք վերջնական թվեր չեն: Իրականում նավթի պաշարները շատ ավելի մեծ են»,-ասել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:

ВP ընկերության Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գծով տարածաշրջանային տնօրեն Գերի Ջոնսը իր հերթին նշել է, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկի մշակման շուրջ նոր պայմանագրի ստորագրումը կնպաստի ներդրումների ներհոսքի աճին:  Նրա խոսքով, այս տարիների ընթացքում բրիտանական ընկերությունը և նրա գործընկերները Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել են 67 մլրդ դոլար: 

«Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկի մշակման շուրջ նոր համաձայնագիրը Ադրբեջանին հնարավորություն կտա երկար տարիների ընթացքում շարունակել նավթի և գազի արդյունահանումը այդ խոշոր հանքավայրերից: Մինչ հիմա Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկից արդյունահանվել է ավելի քան 3 մլրդ բարել նավթ և 30 մլրդ խմ բնական գազ: Համաձայնագրի ժամկետի երկարացումը և «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացումը հնարավորություն կտան Կասպյան տարածաշրջանի նավթն ու գազը մատակարարել Եվրոպա»,-ասել է ВP ընկերության տարածաշրջանային տնօրեն Գերի Ջոնսը:

Նշենք, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկի պաշարները գնահատվում են 1 մլրդ տոննա նավթ: Գագաթնաժողովում խոսվել է նաև Ադրբեջանի նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրի զարգացման մասին: Նշվել է, որ վերակառուցման և արդիականացման աշխատանքների շնորհիվ Հեյդար Ալիևի անվան Նավթավերամշակման գործարանը  80 տոկոսով կնորացվի:  Դա կբերի արտադրվող արտադրանքի որակի բարձրացմանը: Վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2021 թվականին: Շարունակվում է SOCAR Polymer գործարանի շինարարությունը, որը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի նավթաքիմիական համալիրի զարգացման համար: Ձեռնարկությունում կարտադրվի տարեկան 120 000 տոննա պոլիէթիլեն և 180 000 տոննա պոլիպրոպիլեն: Գործարանը շահագործման կհանձնվի 2018 թվականին: 


Create Account



Log In Your Account