Oct 13 2017 11:51
Banovsha Shahaliyeva
Views: 48

Բաքվի երկրորդ շոփինգ-փառատոնի մեկնարկին հաշվված  օրեր են մնում: Այս անգամ փառատոնին կմասնակցեն ավելի քան 400 առևտրային օբյեկտներ: Եթե առաջին փառատոնի ժամանակ գործընկերների դերում հանդես էին եկել 33 օբյեկտներ, ապա երկրորդ փառատոնին այդ թիվը հասել է 111-ի՝ այսինքն դրանց թիվն աճել է ավելի քան երեք անգամ:  Այս մասին Բաքվի երկրորդ շոփինգ-փառատոնին նվիրված  մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը:

«Մենք ուզում ենք տվյալ շոփինգ փառատոններն անցկացնել սեզոնամեջ: Կարծում եմ, որ նման առևտրային փառատոնների անցկացումը մեր առջև նոր հնարավորություններ կբացի: Այս տարի մենք զբոսաշրջիկների համար հատուկ առաջարկություններ ունենք»,-ասել է Աբուլֆազ Գարաևը:

Առաջիկա փառատոնը մի շարք նորարարություններ է խոստանում: Օրինակ, փառատոնի ժամանակ հատուկ մրցանակներ են  սահմանվելու: Նախարարի խոսքով, խանութների մեծամասնությունը և ծառայություններ մատուցող կենտրոնները  կմիանան տաքս-ֆրի համակարգին, որը մեծ հնարավորություններ կբացի, ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի գնորդների համար: Փառատոնին առաջին անգամ կմասնակցեն նաև սուպերմարկետները, ինչպես նաև մի շարք դեղատներ:

«Աշխատանքներ են տարվել գրանցման կետերի թվաքանակի ավելացման ուղղությամբ: Գրանցումն անհրաժեշտ է գնումներից ավելացված արժեքի հարկ ստանալու համար: Այժմ դրանք կտեղակայվեն ոչ միայն Բաքվի կենտրոնում, այլև փառատոնին մասնակցող առևտրային կենտրոնների ու խանութների մոտակայքում: Այսպիսով գնորդները կարող են գրանցվել գնումներ կատարելուց անմիջապես հետո և դրա համար քաղաքի մյուս ծայր գնալու անհրաժեշտություն չի լինի»,-ասել է Աբուլֆազ Գարաևը:

«Baku Shopping Festival - Tax Free»-ի նշան ունեցող խանութներում ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանցի գնորդները 100 մանաթը գերազանցող գնումներ կատարելու  ժամանակ, կարող են  հետ ստանալ ավելացված արժեքի հարկը: Տնտեսագետներն ընդգծում են, որ  շոփինգ-փառատոնը՝ երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացման համար նախատեսված միջոցառում է:  

«Փառատոնի նպատակը ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելն է: Երկիր այցելող յուրաքանչյուր  զբոսաշրջիկ նպաստում է Ադրբեջանի տնտեսության զարգացմանը: Միջին հաշվով, ամեն մի զբոսաշրջիկ այստեղ շուրջ 800 ԱՄՆ դոլար է ծախսում, դա նշանակում է, որ նա  800 դոլարի ներդրում է կատարում  Ադրբեջանի տնտեսության մեջ»,-ասել է տնտեսագետ Վյուգար Բայրամովը:

Բաքվի երկրորդ շոփինգ-փառատոնի ժամանակ զբոսաշրջային ընկերություններին հատուկ զբոսաշրջային փաթեթներ կառաջարկվեն: Այս անգամ փառատոնին կմասնակցեն 167 զբոսաշրջային  ընկերություններ և 15 հյուրանոցներ: Շոփինգ- փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը:


Create Account



Log In Your Account