Oct 13 2017 12:27
Banovsha Shahaliyeva
Views: 20

Բաքվում  մեկնարկել է Եվրոպական հանդուրժողականության առաջին փառատոնը, որը բացվել է փաստագրական ֆիլմերի ցուցադրմամբ: "Imagine" փառատոնի բացման շրջանակներում կայացել է դասական երաժշտության համերգ: Հանդուրժողականության փառատոնի հիմնական գաղափարն է աշխարհի բոլոր կողմերից տարբեր երաժշտական կոլեկտիվների համախմբումը:

«Համերգը կոչվում է (այլ հնչում): Երաժշտությունը մեծ ուժ ունի, նա կարող է փոխել ողջ աշխարհը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ոչ միայն եվրոպացի երաժիշտների համերգներ, կհնչի նաև կուբայական երաժշտություն, ակնկալվում է նաև վենեսուելացի  ու պերուական երաժիշտների ելույթները»,-ասել է UNITED CULTURES կազմակերպության ղեկավար Պաոլա Կասագրանդեն:

Փառատոնի առաջին օրը կայացել է իտալական «Ծովը կրակի մեջ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմում պատմվում է լավ կյանքի ակնկալիքով Եվրոպա փախչող միգրանտների մասին:

«Ընդհանուր առմամբ մենք ավելի քան 40 ֆիլմ կցուցադրենք, որից 30-ը եվրոպական են: Մեզ միացել են նաև այլ երկրներ և բոլոր նրանք հավաքվել են հանդուրժողականության նշանաբանի ներքո: Մենք հրավիրում ենք  ոչ միայն ֆիլմեր  դիտելու,  այլև բանավեճեր անցկացնելու: Բաքուն պատահական չի ընտրվել, որովհետև այս քաղաքում, այս երկրում հանդուրժողականության հնագույն ավանդույթներ կան»,-ասել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասը:


Create Account



Log In Your Account