Oct 13 2017 14:51
Banovsha Shahaliyeva
Views: 64

Հայ ազգայնամոլների կողմից Ադրբեջանի դեմ  հրահրված պատերազմի արդյունքն է դարձել ոչ միայն Հայաստանի այսօրվա խղճուկ ու աղետալի վիճակը, այլև Ադրբեջանի օկուպացված հողերում հարյուրավոր հայ զինվորների սպանվելը: Այսօր էլ ուրիշի հողերում  սպանվող հայ զինվորների  մայրերը իրենց որդիների սպանության պատճառները բացահայտելու համար թակում են բոլոր դռները: Սևազգեստ մայրերի խոսքով, եթե պաշտպանության նախարարությունը իրենց հետ այս տարիների ընթացքում հետևողական լինեին, ապա  դատախազությունը, իրավապահ մարմիններն ու դատարանները իրենց  որդիների սպանության  գործերը կբացահայտեին.

«Վիգեն Սարգսյանը, որ դաժը ինքը ծառայած չի եղել բանակում ասումա՝ ես իրավասու չեմ: Եթե իրավասու չես, որպես ինչ ես նստել պաշտպանության նախարար, ինչով պիտի օգնես ինձ: Դու մարդկանց գրպաններից 1000-ական դրամներ ես վերցնում, որ ինչ-որ ցրես բանակին»,-ասել է սպանված զինվորի մայր Իրինա Ղազարյանը:

Սպանված զինվորի՝ Արթուր Ղազարյանի մոր խոսքով Վիգեն Սարգսյանը անգամ  խոսելու  ձև  չգիտի, իրենք  ամիսներ  առաջ  հանդիպել են նրա հետ:  Սակայն վերջինս  պատրաստակամություն  չի հայտնել արդեն շուրջ 7 տարի  առաջ  սպանված որդու գործը բացահայտելու համար  աջակցություն  ցուցաբերել: Ինչպես տեսնում ենք սևազգեստ մայրերի ցավն ու արցունքը չի հետաքրքրում ոչ երկիրը բռնազավթած ղարաբաղյան հանցավոր կլանին, ոչ էլ պաշտպանության նախարարին, ով որդեկորույս մայրերին լսելու ու աջակցություն ցուցաբերելու  փոխարեն՝ անամոթաբար  նրանցից պահանջել  է ներողություն խնդրել իրենից:

«Սպանված զինվորի ծնողը Վիգեն Սարգսյանից ներեղություն պիտի խնդրի, ես էլ ասի ոչ թե ես ձեզանից պիտի ներեղություն խնդրեմ, այլ դուք ինչքան զինվորներ եք տարել գլուխները կերել եք, սպանել եք ու էսօր կառավարության շենքի մոտ կանգնածա, ծնկաչոք պիտի կանգնեք բոլորից ներեղություն պիտի խնդրեք: Որովհետև մենք մեր երեխեքին պետության ենք տվել: Մենք էսօր պետություն չունենք, ուրա՞:  Ու ես քեզանից ներեղություն պիտի խնդրե՞մ»,-ասել է Իրինա Ղազարյանը:    

Սևազգեստ մայրերի կարծիքով՝ 2018 թվականից հետո էլ  ոչինչ  չի փոխվի, եթե թելադրողը լինի Ազգային անվտանգության  խորհուրդը, իսկ  խորհուրդն էլ   պիտի  ղեկավարի  վարչապետը՝ ակնհայտ է, որ Սերժ  Սարգսյանը, ով առաջին  պատասխանատուն է բանակում տիրող իրավիճակի համար: Սպանված զինվորի՝ Վալերիկ Մուրադյանի մոր՝  Նանա Մուրադյանի  խոսքով.

«Էս երկրի ժողովուրդը առնվազը պիտի հիմար լինի, եթե թույլ տան, որ Սերժ Սարգսյանը նստի վարչապետ:  Սերժ Սարգսյանը էս քանի տարիների ընթացքում ինչա՞ արել ժողովրդի համար: Թալանելա, սպանելա, կերելա, հոշոտելա, գրպաններնա լցրել, հողերնա հանձնել, ինչա՞ արել: Ամենավատ բաները»:

Սպանված զինվորների մայրերի խոսքով՝ այսօր Հայաստանում ամեն ինչ թանկացվում է ի վնաս հայ ժողովրդի: Սա հատուկ ծրագիր է Հայաստանը հայաթափելու համար: Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը ամեն ինչ անում են, որպեսզի  Հայաստանի ժողովուրդը թքի համ իր  երկրի  համ էլ  ղեկավարների վրա, ու փախչի այստեղից:  


Create Account



Log In Your Account