Oct 13 2017 15:26
Banovsha Shahaliyeva
Views: 10

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղևորափոխադրումները կիրականացվեն 2018 թվականից: Այդ մասին հայտնել է՝ Ադրբեջանական երկաթուղիների ղեկավար Ջավիդ Գուրբանովը: Նա նշել է, որ տրանսպորտային միջանցքի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Բաքվում: Ակնկալվում է, որ բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու  Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Նշենք, որ Ջավիդ Գուրբանովի հայտարարությունը հնչել է՝ Ադրբեջանի երկաթուղայինների մասնագիտական տոնին նվիրված միջոցառման շրջանակներում:

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով բեռափոխադրումները կսկսվեն այս տարվա հոկտեմբերի 30-ից: Ուղևորափոխադրումներին մեկնարկ կտրվի հաջորդ տարի: Այդ նպատակով Ադրբեջանական երկաթուղիների պատվերով՝ շվեյցարական Շտադլեր ընկերությունը պատրաստում է շուրջ 30 ուղևորատար գնացք: Տվյալ էլեկտրագնացքների լոկոմոտիվները հագեցվելու են՝ լայն երկաթուղային աղուրից ավտոմատիկ կերպով նեղ երկաթուղային աղուրին անցնելու համար հատուկ տեխնոլոգիաներով»,-ասել է Ջավիդ Գուրբանովը:

 

 

 

 


Create Account



Log In Your Account