Oct 13 2017 16:43
Banovsha Shahaliyeva
Views: 10

Վաշինգտոնում, Համաշխարհային բանկի կողմից իրագործվող՝ «Ադրբեջանական գյուղատնտեսական նեդրումներ» նախագծի շրջանակներում կայացել է՝ նախագծի մասին տվյալները և նրա հիմնական ուղղությունները իր մեջ արտացոլող աշխարհագրական տեղեկատվությունների համակարգի շնորհանդեսը: «Ադրբեջանական գյուղատնտեսական նեդրումներ» նախագիծը ներառում է երկրի 56 շրջանները և ուղղված է գյուղական բնակչության՝ ենթակառուցվածք մուտքի, գյուղական վայրերում տնտեսական գործունեության ընդլայնման, ինչպես նաև երկրի տարածաշրջաններում բնակչության զբաղվածության իրավիճակի բարելավմանը: Նախագծի ընդհանուր արժեքը, որը իրագործվում է 2005 թվականից, կազմում է ավելի քան 100 միլիոն դոլար: Դրանից 80 միլիոնը բաժին է ընկնում Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկին:

«Ներկայացվել են AzRIP նախագծի արդյունքները, որն իրագործվում է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության կողմից: Կարճ ժամանակաշրջանում Ադրբեջանի 56 շրջաններում անցկացվել են ավելի քան 2 հազար միկրովարկեր, որի ընթացքում բացվել է հազար աշխատատեղ: Համաշխարհային բանկը դրական է գնահատել այդ նախագծի իրագործման ընթացքը և  հանձնարարել է մյուս երկրներին՝ օգտվել  Ադրբեջանի փորձից՝ նման նախագծերի իրագործման ժամանակ»,-ասել է պետական ծառայության  բաժնի պետ   Ռուֆաթ Ռուստամզադեն:

«Այժմ պատրաստում ենք նախագծի երրորդ փուլը, որն ուղղվելու  է՝ գյուղական վայրերում ապրող  կանանց, երիտասարդության սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Կարծում եմ, որ այդ նախագիծը կնպաստի՝ տարածաշրջաններում տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչը հանդիսանում է Ադրբեջանի կառավարության առաջնահերթային խնդիրը»,-ասել է Համաշխարհային բանկի փորձագետ Տարա Շարաֆուդդինը:

 

 

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account