Oct 13 2017 17:31
Banovsha Shahaliyeva
Views: 54

Մենք բավարարված ենք քաղաքական ու տնտեսական ոլորտներում համագործակցության մակարդակով: Սակայն վստահ եմ, որ տնտեսական ոլորտում մեր ներուժը ավելի ուժեղ է, քան այսօր գոյություն ունեցող ներուժը: 

Այդ մասին՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ՝ ընդլայնված կազմով, պատվիրակության մասնակցությամբ հանդիպմանը ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նման լավ քաղաքական հարաբերությունների առկայության պայմաններում,  մենք պետք է նաև ուշադրություն հատկացնենք առևտրային, ներդրումային և մյուս ոլորտներին: Արդյունքում,  մեր գործընկերությունը էլ ավելի կընդլայնվի և կդիվերֆիսիկացվի: Բուլղարիան մեզ համար շատ մոտ գործընկեր է, բարեկամական երկիր: Մենք շատ ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային հարաբերությունների շրջանակներում: Ձեր այցը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մենք մոտ բարեկամներ ենք և մեր համագործակցությունը հաջողությամբ  շարունակվելու է»,- ասել է Իլհամ Ալիևը:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը իր հերթին հայտարարել է, որ նա բավարարված է Ադրբեջան կատարած իր առաջին պաշտոնական այցով:

«Ադրբեջանը և Բուլղարիան գործընկեր երկրներ են, որոնց միջև բարեկամությունը կառուցվում է երկարաժամկետ քաղաքական, մշակութային և բարոյական կապերի բազայի վրա:

Բուլղարիան կարող է իր ավանդն ունենալ Ադրբեջանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում: Էներգետիկան մի ոլորտ է, որը մեզ կապում է երկար տարիների ընթացքում:

Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման գործում, որում վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանը», ասել է Բուլղարիայի նախագահը:

Հանդիպումից հետո Ադրբեջանի և Բուլղարիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռումեն Ռադևը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

 


Create Account



Log In Your Account