Nov 13 2017 17:28
Banovsha Shahaliyeva
Views: 12

Մոսկվայում խորհրդային պատմության թեմայով գրքերի մեջ մեծ համբավ է վայելում Դմիտրի Պրեոբրաժենսկու «Բզեժինսկին ասաց, Գորբաչովը՝ արեց» գիրքը: Գրքում վերլուծվել են ԽՍՀՄ-ի փլուզման պատճառները, բացահայտվել է հայկական լոբբի դերը այդ գործում: Գրքում մանրամասն նկարագրվում է 18-20 դարերում Ցարական Ռուսաստանի կողմից Կովկասում և այլ մարզերում հայերի վերաբնակեցման գործընթացը, հայկական ազգայնական կազմակերպությունների, այդ թվում՝ «Հնչակ» և «Դաշնակցություն» կուսակցությունների ի հայտ գալը, որոնք հայկական եկեղեցու և բիզնեսի աջակցությամբ 20-րդ դարի սկզբներին մասսայական ահաբեկչություն կազմակերպեցին Կովկասում և Ցարական Ռուսաստանի այլ մարզերում: Հատուկ նշված է հայկական կազմակերպությունների քայքայիչ դերը 1905-1907 թվականներին, որը հիմա ռուսական պատմագրության մեջ դիտարկվում է ոչ թե հեղափոխական, այլ արդեն ահաբեկչական շարժում:

Դմիտրի Պրեոբրաժենսկին նկարագրում է, թե ինչպիսի հեշտությամբ դաշնակները վերածվեցին բոլշևիկների, և հետագայում՝ խորհրդային տարիներին, շարունակեցին իրենց վնասակար գործունեությունը: Հեղինակը, փաստորեն, որպես ԽՍՀՄ-ի փլուզման սկզբնապատճառ, մատնանշում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը սկսեցին հայ ազգայնամոլները՝ Միխայիլ Գորբաչովի շրջապատում գտնվող հայ բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ: Ղարաբաղյան հակամարտությամբ սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզումը և հիմա պարզ է դառնում, որ այս գործընթացը արևմտյան քաղաքական շրջանակների պատվերով նախաձեռնել էր հայկական սփյուռքը՝ ազգամիջյան հակամարտություն հրահրելու ճանապարհով: 


Create Account



Log In Your Account