Nov 14 2017 11:48
Banovsha Shahaliyeva
Views: 11

Ռուսաստանից վերադարձած և կամավոր բանակ զորակոչված՝ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ալբերտ Դալլաքյանը ծառայության ընթացքում գլխի ծանր վիրավորում էր ստացել, ըստ պաշտոնական վարկածի՝ զինակից լեյտենանտի գնդակից։ Գրեթե մեկ ու կես տարի է՝ 21-ամյա երիտասարդը հիվանդանոցում է։ Արդեն վերականգնվել է նրա խոսքը, տեսողությունը, կիսով չափ նաև հիշողությունը։ Ամենաբարդ՝ գլխի անոթային վիրահատությունը, սակայն, դեռ առջևում է, դեռ հայտնի չէ՝ այն Հայաստանու՞մ կիրականացվի, թե ոչ: Մոր՝ Արմինե Ղազարյանի խոսով՝ Հայաստանում որևէ երաշխիք չեն տվել, որ վիրահատությունից հետո որդին կապաքինվի։

Զինվորի մոր փոխանցմամբ՝ տղայի վիրահատությունն արտերկրում կազմակերպելու համար պաշտպանության նախարարությունը ծնողներին առաջարկել է ինքնուրույն գտնել կլինիկաներ, որոնք կստանձնեին այդ բարդ վիրահատությունը: Գտնելուց հետո, սակայն, մոր խոսքով, ՊՆ-ից ասել են՝ թանկ է, միջոցներ չկան։  Հուսահատ ծնողներն այժմ սեփական ուժերով են փորձում գումար գտնել՝ վիրահատությունն արտերկրում իրականացնելու համար:


Create Account



Log In Your Account