Nov 14 2017 15:51
Banovsha Shahaliyeva
Views: 8

Մինչև այս տարվա վերջը ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է՝ հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև: Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի միջև հանդիպումը անցկացվելու է՝ Շվեյցարիայում երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:  Մինչև հանդիպման անցկացնելը, համանախագահները   պետք է խորհրդատվություն անցկացնեն առանձին առանձին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ: Ինչպես ակնկալվում է, երկու երկրների արտաքին գործերի նախարարները պետք է ապահովեն՝ պետությունների ղեկավարների Ժնևի հանդիպման արդյունքների վերաբերյալ որոշումների կատարումը և հատկապես ինտենսիվացնել բանակցային գործընթացը ու քննարկել՝ զորքերի շփման գծի երկայնքով լարվածության թուլացման ուղիները:

«Հանդիպումը կրում է աշխատանքային բնույթ: Կարծում եմ, որ այնտեղ չեն ընդունվի ինչ որ կարևոր, երկարաժամկետ փաստաթղթեր, որոնք կկարողանան նպաստել՝ ադրբեջանական տարածքների լրիվ ու վերջնական ազատմանը և  օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրս բերմանը»,-ասել է տնտեսագետ Ֆիքրեթ Սադըխովը:

Մինչդեռ Հայաստանը շարունակում է նպատակադրված կերպով լարել ղարաբաղյան հակամարտության գոտում  իրավիճակը՝ պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը և սադրանքներ իրագործելով: Եթե այդ երկրի բնակչությունը գիտակցում է՝ Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների անիմաստ լինելը, ապա Հայաստանի ղեկավարությունը ընդհակառակը՝ անում է ամեն հնարավորը, որպեսզի երկարաձգի ստատուս քվոն:

«Իրավիճակից դուրս գալու ելքը նրանում է, որպեսզի բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ, որի մասին էլ լինելու է Մամեդյարովի հետ Նալբանդյանի հանդիպումը: Եվ իհարկե փոխզիջումներ: Պատկերացրեք, նրանք իրենց զինվորներին բերում ու տեղակայում են բնակավայրերից հեռու  վայրերում, դժվարությամբ են կերակրում նրանց,  ովքեր շաբաթներով մնում են քաղցած, կրակում են միմյանց վրա: Այնուհետև նրանց տանում են Հայաստան, կրկին հավաքում են նոր զորակոչվածներին, նորից  տեղակայում տարբեր տեղերում:  Անվերջ օկուպացիոն բանակ պահելը  հսկայական գումարներ է պահանջում, իսկ Հայաստանի տնտեսական ծանր վիճակի պայմաններում՝ խելացի մարդիկ նման քաղաքականություն չէին վարի»,-ասել է քաղաքագետ   Էլխան Ալեսկերովը:

Շարունակելով Ադրբեջանի 20 տոկոս տարածքների օկուպացիան, Հայաստանը իրեն մեկուսացրել է՝ Ադրբեջանի կողմից նախաձեռնված   տարածաշրջանին կարևոր ու շահավետ նախագծերից:  Այն դեպքում, երբ Ադրբեջանը ամրապնդում է իր ռազմական հզորությունը, մասնակցում է խոշորագույն միջազգային ու տարածշրջանային նախագծերին, Հայաստանը արագորեն գլորվում է տնտեսական փլուզման անդունդը:


Create Account



Log In Your Account