Nov 14 2017 16:05
Banovsha Shahaliyeva
Views: 8

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գյանջա քաղաքի բարեկարգման և  բազմահարկ շենքերի վերանորոգման աշխատանքների շարունակմանը լրացուցիչ միջոցներ  տրամադրելու  մասին կարգադրություն  է ստորագրել: Կարգադրության մեջ  ընդգծվում է, որ հարուստ պատմություն ունեցող, երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում կարևոր դեր խաղացող, իր հնագույն ավանդույթները պահպանող     Գյանջա քաղաքն այսօր զարգանում է՝ Ադրբեջանի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական  սրընթաց զարգացման շնորհիվ: Պահպանելով քաղաքի հարուստ պատմամշակութային և ազգային ճարտարապետության ավանդույթները, մեծ աշխատանք է կատարվել քաղաքաշինության, հանգստի ու  զբոսաշրջության ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտներում, այդ թվում նաև կառուցվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող Գյանջայի Պետական ֆիլհարմոնիայի նոր շենքը, վերանորոգվել  է ադրբեջանական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը հանդիսացող  «Իմամզադե» համալիրը,   կառուցվել են Նիզամի Գյանջևիի, Միրզա Շաֆի Վազեհի և ժամանակակից արվեստի թանգարանները,  հնագիտության և ազգագրության թանգարանը, Գյանջայի բերդապարիսպներ հուշահամալիրը, Հեյդար Ալիևի անվան պարկի համալիրը, բարձր չափանիշներին համապատասխանող   հյուրանոցներ, բուլվար:

Դրանց հետ միասին քաղաքում իրականացվել են մի շարք սոցիալական ուղղվածության ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում հիմնանորոգվել են մի շարք բազմահարկ շենքեր, շահագործման են հանձնվել նոր էլեկտրական ենթակայաններ, բարելավվել է ճանապարհատրանսպորտային  ենթակառուցվածքը: Գյանջա քաղաքի բարեկարգման և  բազմահարկ շենքերի վերանորոգման աշխատանքների շարունակման նպատակով՝ Ադրբեջանի  2017 պետական բյուջեի՝  նախագահի պահուստային հիմնադրամից Գյանջայի գործադիր իշախանությանը 7 միլիոն մանաթ կհատկացվի: 

 

 


Create Account



Log In Your Account