Nov 14 2017 16:16
Banovsha Shahaliyeva
Views: 10

Շարունակվում է տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ Երևանի պետական համալսարանի ուսանողների դասադուլն ու բողոքի ակցիան:  Նրանք պահանջում են հրաժարվել խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծից՝ պնդելով, թե այն կխոչընդոտի գիտության զարգացումը: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով.

«Նրանք պետք է չնահանջեն, պարտադիր իրենց պահանջները ներկայացնեն և ակնկալեն, որ պահանջները պետք է բավարարվեն՝ անկախ նրանից, թե այսօր ինչ վարքագիծ կդրսևորի Վարչապետը, կամ Պաշտպանության նախարարը: Դա իրենց համար պետք է որևիցե նշանակություն չունենա։ Տարկետման իրավունքը պատկանում է իրենց, և իրենք նաև պետք է ունենան հնարավորություն ուսում ստանալու, շարունակելու իրենց ուսումը»:

Ըստ  Փոստանջյանի՝ նախագիծը բանակի բարեփոխումների հետ կապ չունի։ Նրա կարծիքով․

«Դա ուղղակի հակահայկական ևս մի ծրագիր է, որը կնպաստի և՛ արտագաղթին, և՛ մեր պաշտպանական խնդիրը չի լուծելու: Որովհետև այդ խնդիրը համալիր մոտեցում է պահանջում պետք է լինի պայմանագրային զինծառայություն, և առաջնագծում կանգնած մեր զինվորները պետք է ստանան նաև վարձատրություն: Այլ ոչ թե 18-ամյա մեր երեխաները պետք է այնտեղ կանգնեն, և ամեն օր մենք լսենք դժբախտ լուրի մասին»:

Նախկին պատգամավորի խոսքով՝ ներկայիս  իշխանությունները այլևս չպետք է լինեն քաղաքական դաշտում: Նրանք պետք է իրավական և քաղաքական դատապարտման գործընթացի միջոցով ուղղակի հեռացվեն քաղաքականությունից:

 

 


Create Account



Log In Your Account