Nov 14 2017 16:19
Banovsha Shahaliyeva
Views: 9

Հայաստանում 2040 թվականին 4 միլիոն  բնակչություն ունենալու մասին Սերժ Սարգսյանի  հայտարարության մասին իր կարծիքն է հայտնել Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով՝ այն վիճակում, որում հայտնվել է այսօր Հայաստանը, այլ կերպ անվանել, բացի ժողովրդագրական ճգնաժամից, հնարավոր չէ:

«Վերջին տասնամյակի ընթացքում արտագաղթը գնալով ստանում է ավելի ծավալուն և չնվազող տեսք: Դրան գումարում ենք ժողովրդագրական խորքային գործընթացներ: Մասնավորապես, վերջին երեք-չորս տարիների ընթացքում գտնվում ենք մի վիճակում, երբ ծնելիության մակարդակի նվազում է, մահացողների թվի աճ, և բանը բանից անցած է, և պաշտոնյաները պետք է այս խնդրին անդրադառնան»:

Ասատրյանի խոսքով Սերժ Սարգսյանը  բազմաթիվ խոստումներ է տվել, հայաստանցիների  լավ  ապրելակերպի, ուսուցիչների աշխատավարձը բարձրացման,  Հնայի աճի մասին և այլն, սակայն կատարվեց հակառակը:

Բագրատ Ասատրյան. «Զարմանալիորեն կատարվեց ճիշտ հակառակը բոլոր հայտարարված ցուցանիշներով՝ Հնայի անկում ունեցանք, ուսուցիչների աշխատավարձը չբարձրացավ, կրթության գիտության ֆինանսավորման խնդիրը, որը տարեց տարի կրճատվել է և այլն»:

Ըստ տնտեսագետի պետք է հեղափոխություն անել, որակական փոփոխություն՝ նախ և առաջ  մտածելակերպի: Սա ոչ պակաս վերաբերում է նաև այդ իշխանավորներին, ովքեր պետք է հասկանան, որ այս ձևերով չեն կարող առաջընթաց ապահովել: Քաղաքական մարմինը մինչև վերջ աբսուրդի հասցնող ապաքաղաքականացվել է»,- ընդգծել է Բագրատ Ասատրյանը:


Create Account



Log In Your Account