Nov 14 2017 16:22
Banovsha Shahaliyeva
Views: 8

Այսօր հայ տնտեսագետներն ու փորձագետները մտահոգված են երկրի ապագայով, ինչն ամենայն հավանականությամբ, էլ ավելի կվատանա: Հայաստանի պետական պարտքը գնալով  աճում է, սակայն տնտեսության վերականգնում չկա,  բնակչության բարեկեցությունը զգալիորեն ցածր է: Տնտեսագետներ Ատոմ Մարգարյանը և Բագրատ Ասատրյանը մամուլի ասուլիսում առանձնակի ուշադրություն են դարձրել Հայաստանի արտաքին պարտքին: Մարգարյանի գնահատմամբ՝ 2018 թվականի  պետական բյուջեի նախագիծն իրատեսական է, թեև ըստ նրա՝ կառավարությունն ունի կարճաժամկետ կյանք, ինչն ազդել է բյուջեի նախագծի վրա։

«Անընդհատ մեջբերվում է 2018 թվականի ապրիլի խնդիրը, և այս գործոնն ազդել է բյուջեի վրա։ Կառավարությունը ներկայացրել է բավականին կոնսերվատիվ, զուսպ, ծախսերի առումով՝ կրճատված բյուջե, ինչ-որ տեղ ես այն կանվանեի հակասոցիալական բյուջե։ Եկամուտների մասով բյուջեն բավական ագրեսիվ է, հավակնոտ, սակայն՝ ձևավորված տենդենցը շարունակող բյուջե», - ասել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ արտաքին պարտքը չարիք է դառնում երկրի տնտեսական զարգացման համար.

«2008-2016 թվականների ընթացքում բյուջեի 160 տոկոս աճի պարագայում պետական ապարատի պահպանման ծախսերը աճել էին մոտավորապես երկուսուկես անգամ, իրավապահ մարմինների հասարակական մոտավորապես երկու անգամ, կրթության և գիտության ծախսերի աճը կազմել էր 130 տոկոս: Այսինքն եթե 10 տարիների գնաճը հանես, մինուսովա գնացել: Սա իսկապես քաղաքականություն է: Էս իշխանությանը կերպ մարդիկ պետք չեն»:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ պետական ապարատն ուռճացված է, և ըստ նրա՝ առնվազն 20%-ով պետք է այն կրճատվի: Ըստ տնտեսագետի՝ կառավարության ոլորտներում կա կոռուպցիա, ինչը նոր չէ։ Ստվերն ու կոռուպցիան երկրի աքիլեսյան գարշապարն են։  «Կոռուպցիան այսօր համակարգային երևույթ է, կլանում է ահռելի ռեսուրսներ. «ՀՆԱ-ի առնվազն 10%-ը կոռուպցիոն շրջանառություններն են՝ կաշառքների, ատկատների ձևով, տարբեր տեսակի նվիրատվությունների ձևով», ընդգծել է Մարգարյանը:


Create Account



Log In Your Account