Nov 14 2017 11:30
Banovsha Shahaliyeva
Views: 17

Բաքվի երկրորդ շոփինգ-փառատոնը շարունակում է իր աշխատանքը: Գնորդներն շտապում են մասնակցել ակցիաներին ու զեղչերի կամպանիաներին, որոնք փառատոնի օրերին ներկայացնում են խանութները:  

«Շոփինգ-փառատոնի շրջանակներում արդեն երկրորդ անգամ գնումներ եմ կատարում այստեղ: Օգտվել եմ «թաքս-ֆրիից»: Դա շատ ձեռնտու է: Դրանից բացի, խանութի անձնակազմը շատ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում: Մենք մասնակցել ենք՝ փառատոնի մասնակիցների համար կազմակերպված տարբեր ակցիաներին ու վիճակախաղինԿոսմետիկայի խանութ սրահի զեղչերի կտրոն ենք ձեռք բերել»,-ասել է գնորդ Աժդար Իբրահիմովը:

Առևտրային ցանցերի աշխատակիցները շարունակում են բաքվեցիներին ու քաղաքի հյուրերին տեղեկացնել՝ շոփինգ-փառատոնի օրերին գործող կանոնների մասին: Ինչպես պատմում են վաճառողները, փառատոնի օրերին գնորդների թիվը օրեցօր աճում է:

«Մեր խանութում 20-ից մինչև 40 տոկոսի զեղչեր կան, ինչպես նաև շոփինգ-փառատոն: Այդ կամպանիայից օգտվում են տեղի բնակիչները, մասնակցում են նաև զբոսաշրջիկները: Այցելուների թիվը աճում է, բոլորն էլ գոհ են»,-ասել է վաճառող Ֆարիդ Բահրամովը:

Հարյուր մանաթից ավել գնումներ կատարելու ժամանակ, գնորդներին վերադարձվում է ավելացված արժեքի գնի գումարը: Կարևոր է, որպեսզի գնորդները իրենց մոտ ունենան անձնագիր: Բոլոր փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է անմիջապես առևտրային կենտրոնում»:

«Ես առաջին անգամ եմ մասնակցում շոփինգ-փառատոնին: Մենք լվացքի մեքենա ենք գնել, որ թանկ է և նրա գնի 10 տոկոսի վերադարձնելը բավականին ձեռնտու է: Կցանկանայի, որպեսզի շոփինգ-փառատոնը շարումնակվի: Կարծում եմ, որ դա հետաքրքիր է ոչ միայն գնորդների, այլ նաև խանութների համար»,-ասել է գնորդ Ռուֆատ Ֆարիդբեյլին:

Բաքվի շոփինգ-փառատոնին մասնակցում են նաև կենցաղային տեխնիկայի խանութները: Խոշոր կենցաղային տեխնիկայի ու էլեկտրոնիկայի դեպքում, Բաքվի շոփինգ-փառատոնը գերազանց հնարավորություն է՝ ձեռնտու գնումներ կատարելու և դրա հետ մեկտեղ տնտեսելու համար:

 

 

 

 


Create Account



Log In Your Account