Nov 30 2017 13:22
Banovsha Shahaliyeva
Views: 28

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը:    Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության նման ձևաչափը և համատեղ նախագծերի իրականացումը, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Հանդիպմանը քննարկվել են կարևորագույն ոլորտներ՝ սկսած պաշտպանության ոլորտից մինչև առևտրի զարգացումը, ինչը ընդլայնման մեծ ներուժ ունի: «Եռակողմ ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել տարածաշրջանային համագործակցությունը և տեղի ունեցող գործընթացները»-, այս մասին եռակողմ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:   Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների երկրորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարի՝ Պակիստանում:  «Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի և Պակիստանի հետ ռազմավարական բնույթ են կրում, դա ուրախացնում է մեզ: Դրա համար էլ, այս եռակողմ ձևաչափը պատահական չէ»:   -այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:   Նրա խոսքով, այսօր ընդունված Բաքվի հռչակագիրը ճանապարհային քարտեզ կհանդիսանա հետագա համագործակցության համար: Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը կարող են համատեղ ձեռնարկություններ ստեղծել պաշտպանական արդյունաբերության ոլորտում:  Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարար Խավաջ Մուհամմադ Ասիֆը:   Եռակողմ հանդիպումից հետո ԱԳ նախարարները հանդես են եկել  մամուլի համար հայտարարությամբ: Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպման արդ՛ունքներով ստորագրել են եռակողմ հռչագագիրը: Մինչ եռակողմ հանդիպումը կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի  առանձին առանձին հանդիպումը   Թուրքիայի և Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

 


Create Account



Log In Your Account