Dec 07 2017 11:53
Gulyaz Shirinova
Views: 13

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2017 թ. անհատական գործընկերության վերաբերյալ ծրագրի» համաձայն՝ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի Բրունսումյան հրամանատարության մոբիլ ուսումնական խումբը՝ «Համատեղ գործողություններ և գնահատում» թեմայով ուսումնական դասընթացներ է անցկացնում Բաքվում: Ինչպես հայտնում է Պնախարարության մամուլի ծառայությունը, Զինված Ուժերի Ռազմական ակադեմիայում անցկացվող միջոցառման շրջանակներում՝ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը մասնակիցներին կտեղեկացնի այնպիսի թեմաների մասին, ինչպես՝ «ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքը», «ՆԱՏՕ-ում ռազմական համագործակցությունը», «Օպերատիվ պլանավորման գործընթաց», «Գործողությունների գնահատում», «Ինֆորմացիայի հավաքում և վերլուծում» թեմաները, ինչպես նաև մի շարք պրակտիկ պարապմունքներ կանցկացնի:

Միջոցառմանը, որն անցկացվելու է մինչև դեկտեմբերի 8-ը, մասնակցում են Զինված Ուժերի տարբեր զորատեսակների զինծառայողներ:


Create Account



Log In Your Account