Dec 07 2017 12:09
Gulyaz Shirinova
Views: 14

Հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի, եթե այդ գործընթացին միանան երկու կարևոր ուժերը՝ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը: Այս մասին СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Նրա կարծիքով, այդ կառույցները համատեղ կարող են դրական արդյունքի հասնել հակամարտության կարգավորման և ԵԱՀԿ-ի ողջ տարածաշրջանում անվտանգության պահպանման ուղղությամբ:  Քաղաքագետը նշել է, որ Ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորություններ շատ են եղել, սակայն, հայկական կողմը չի ընդունել դրանք: Դրանցից վերջինը  Կազանի բանաձևն էր:

«Հայաստանը վաղուց է համաձայնվել վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված շրջանները՝ երբ որ հակամարտության կարգավորման գործընթացը մտնի վճռական փուլ: Ի դեպ, դա նաև համաշխարհային հանրության  պահանջն է: Առանց հարակից տարածքների վերադարձի անհնար է առաջընթացի հասնել խնդրի կարգավորման հարցում»,- ասել է   քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

 


Create Account



Log In Your Account